Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայում ձերբակալվել են միգրանտների ապօրինի տեղափոխմամբ զբաղվող երկու ադրբեջանցի նավապետներ

Թուրքիայում ձերբակալվել են միգրանտների 
   ապօրինի տեղափոխմամբ զբաղվող երկու
 ադրբեջանցի նավապետներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ձերբակալվել են երկու ադրբեջանցի նավապետներ, որոնք ապօրինի ճանապարհով փորձել են հարյուրից ավելի միգրանտներ տեղափոխել հունական Ռոդոս կղզի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, ադրբեջանցի նավապետները ձերբակալվել են թուրքական իրավապահ մարմինների կողմից ծովում եւ ցամաքում միաժամանակ անցկացված օպերատիվ գործողությունների արդյունքում: Այդ անձինք Vagabund անունով գերմանական դրոշով 10 մ երկարությամբ մոտորանավակի նավապետներն են:

Թուրքիայի առափնյա պաշտպանության ուժերի եւ ժանդարմերիայի գործողությունների արդյունքում հաջողվել է բերման ենթարկել 155 միգրանտների:

Իրավապահները կանգնեցրել են հունական Ռոդոս կղզու ուղղությամբ շարժվող նավակը: Նավակում անցկացված ստուգումների ժամանակ 56 միգրանտներ են հայտնաբերվել, որոնց մեջ 5 կին եւ 3 երեխաներ են եղել: Նրանք Բիրմայի, Իրանի, Սիրիայի, Աֆղանստանի քաղաքացիներ են: Ադրբեջանցի նավապետները խոստացել են միգրանտներին փոխադրել Հունաստանի Ռոդոս կղզի, այնտեղից էլ` Իտալիա:

Ադրբեջանի քաղաքացի նավապետները ձերբակալվել են Մուղլայի ժանդարմերիայի կողմից:

Մուղլայի մոտակայքում թուրքական իրավապահների անցկացրած գործողությունների արդյունքում հայտնաբերվել են Ռոդոս մեկնելու համար սպասող եւս 99 միգրանտներ: Նրանցից 79-ը Սիրիայի, 14-ը` Բիրմայի, 5-ը` Աֆղանստանի, մեկը` Ադրբեջանի քաղաքացիներ են եղել: Նրանք հայտնել են, որ սպասում էին ադրբեջանցի նավապետներին, որոնք խոստացել էին իրենց փոխադրել Հունաստանի Ռոդոս կղզի:

Ներկայում որոնումներ են սկսվել միգրանտներին ապօրինի ճանապարհով Հունաստան փոխադրումները կազմակերպող հանցավոր խմբի անդամներին հայտնաբերելու եւ ձերբակալելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am