Հասարակական

Մոսկվայի պետական համալսարանը մասնաճյուղ կունենա Հայաստանում

2 րոպեի ընթերցում

Մոսկվայի պետական համալսարանը մասնաճյուղ կունենա Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Երևան քաղաքում Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի հիմնադրման և գործունեության պայմանների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Օգոստոսի 14-ի նիստի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը նշեց, որ համաձայնագրի ստորագրումից հետո մեկամսյա ժամկետում Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանին պետք է ներկայացնել մասնաճյուղի գործունեությունը ֆինանսավորելու առաջարկություն ներկայացրած ներդնող կազմակերպության տվյալները: «Սահմանված կարգով և ժամկետներում պետք է առաջարկություն ներկայացնել ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի շրջանակում ֆինանսավորելու վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հարությունյանը:

Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը Ռուսաստանիամենամեծ բուհն է: ՄՊՀ-ն ներառում է 9 գիտահետազոտական ինստիտուտ, 40 ֆակուլտետ, ավելի քան 300 ամբիոն և մի շարք արտասահմանյան մասնաճյուղեր։ Համալսարանում կրթություն է ստանում ավելի քան 32.5 հազար ուսանող, 4.5 հազար ասպիրանտ, դոկտորանտ, հայցորդ և նախապատրաստական բաժանմունների ավելի քան 10 հազար ունկնդիր, այսինքն` մոտ 47 հազար մարդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում