Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

«Ռոսնեֆտ»-ն ավարտել է հայկական «Նաիրիտ»-ի մոնիթորինգը. արդյունքները դեռ հայտնի չեն

«Ռոսնեֆտ»-ն ավարտել է  հայկական «Նաիրիտ»-ի մոնիթորինգը. արդյունքները դեռ 
հայտնի չեն

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը մոնիթորինգ է անցկացրել հայկական «Նաիրիտ» ընկերությունում` ուսումնասիրելով հին գործարանի վիճակն ու նոր ձեռնարկության կառուցման հնարավորությունները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ  էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով՝ մոնիթորինգը ներառում է տեխնիկական, ֆինանսական եւ բնապահպանական ուսումնասիրություններ: ««Ռոսնեֆտ»-ը խոստացել էր  ուսումնասիրել հին «Նաիրիտ» գործարանի հնարավորությունները և նոր ձեռնարկության շինարարության հնարավորությունը: Թե ինչպես նրանք կներկայացնեն մոնիթորինգի արդյունքները և ինչ եզրակացությունների կհանգեն, մենք դեռ չգիտենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը:

Խոսելով այն մասին, թե ռուսական մի շարք ընկերությունների, այդ թվում «Ռոսնեֆտ»-ի, նկատմամբ կիրառված պատժամիջոցները ինչպես կազդեն Հայաստանի վրա, նախարարը նշեց, որ «Ռոսնեֆտ»-ի հետ կոնկրետ պայմանավորվածություններ չկան, որ պատժամիջոցներն ազդեն Հայաստանի վրա:

2014 թվականի սկզբին Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ժամանակ քննարկվել էին Հայաստանում «Ռոսնեֆտ» ընկերության ներդրումային ծրագրերը: Տիգրան Սարգսյանը նշել էր, որ նախատեսվում է Հայաստանում իրականացնել շուրջ 500 մլն դոլարի ներդրումային ծրագիր և որ ծրագիրն առնչվում է «Նաիրիտ» գործարանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am