Հովիկ Աբրահամյանն Ադրբեջանին կոչ է անում նավթադոլարների փոխարեն զարկ տալ առողջ դատողությանը
ԳԱՎԱՌ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է Հայաստանի և Արցախի սահմաններում տիրող լարված իրավիճակին: Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետը Ադրբեջանին հորդորել է թոթափել լարվածությունը, իսկ եթե ոչ` Հայաստանը թշնամուն լռեցնելու ուժ ունի: «Մենք մտավախություն չունենք, սակայն մեզ ցավ են պատճառում մեր զինվորների կորուստները: Տա Աստված, որ մեր հակառակորդը նավթադոլարներին զարկ տալու փոխարեն մի քիչ էլ զարկ տա առողջ դատողությանը: Երբ փողը մարդու խելքից առաջ է ընկնում, նա դառնում է ավելի վտանգավոր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը նաև տեղեկացրել է, որ ինքն այսօր Շենգավիթում ներկա է գտնվել հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինվորի հուղարկավորությանը: «Ես երբեք նման վեհ և հայրենասեր մայր չէի տեսել, ով ողբալու փոխարեն փառաբանում էր որդու սխրանքը և նշում, որ ինքն իրեն հանգիստ ու հպարտ է զգում, որ իր որդին կյանքի գնով փրկել է հայրենքը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում