Հասարակական

Տավուշի մարզի սահամանմերձ գյուղերում խաղաղ իրավիճակ է

1 րոպեի ընթերցում

Տավուշի մարզի սահամանմերձ գյուղերում խաղաղ իրավիճակ է

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի սահամանմերձ Բարեկամավան, Բերդավան, Բերքաբեր և Դովեղ գյուղերում, երեկ ողջ գիշեր տևված կրակոցներից հետո իրավիճակը ներկա դրությամբ խաղաղ է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին համայնքների ղեկավարները: Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանի խոսքով` մի փոքր հուսադրող է, որ «կրակոցների դադարից հետո ամբողջ սահմանի երկայնքով դեռ կրակոցներ չեն եղել»:

Հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը` կրակահերթի տակ պահելով Տավուշի մարզի սահամանմերձ գյուղերը: Համայնքները կրել են նյութական վնասներ, բարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում