Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հայաստանը 3 մլն 009 հազար 800 մշտական բնակիչ ունի

Հայաստանը 3 մլն 009 հազար 800 մշտական բնակիչ ունի

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը հուլիսի 1-ի դրությամբ 3 մլն 009 հազար 800 մարդ է: Նրանցից  գյուղաբնակ է 1 մլն 097 հազար 900-ը, իսկ  քաղաքաբնակ` 1 մլն  911 հազար 900-ը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ  ազգային վիճակագրական ծառայությունից, Երևանի բնակչությունը 1 մլն 069 հազար է:

Հայաստանի մարզերից առավելագույն բնակչությունն ունի Արմավիրի մարզը` 266 հազար մարդ, ապա Արարատի մարզը` 261 հազար մարդ, Կոտայքի մարզը` 253 հազար, Շիրակի մարզը`247.3 հազար, Լոռին` 233.2 մարդ:

Առավել քիչ բնակչություն ունեն  Սյունիքը` 140.5 հազար մարդ, Արագածոտնը` 131 հազար և Տավուշը` 126.4 հազար մարդ: Վայոց ձորն ունի ամենաքիչ բնակչությունը`  51.4 հազար մարդ: 

Երևանի վարչական շրջաններից ամենաբնակեցվածը  Շենգավիթն է, որտեղ ապրում է 138 հազար մարդ, Մալաթիա-Սեբաստիան` 134.6 հազար, Նոր Նորքը` 128.8 հազար և Կենտրոնը` 125.7 հազար մարդ: Երևանի վարչական շրջաններից ամենաքիչ բնակչությունն ունի Նուբարաշենը` 9.7 հազար մարդ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am