Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Մարգվելաշվիլիից պահանջում են ազատել նախագահական պալատը

Մարգվելաշվիլիից պահանջում են ազատել նախագահական պալատը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիական ներգրավվածության երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչները Թբիլիսիի Հավլաբարի շրջանի նախագահական պալատի մոտ ակցիա են անցկացրել այդ շենքում Գեորգի Մարգվելաշվիլիի ներկայության ժամկետի պարզաբանման պահանջով: Ակցիայի մասնակիցները՝ շուրջ 15 մարդ, նախագահական պալատի մոտ են տարել Գեորգի Մարգվելաշվիլիի պլաստիլինե կիսանդրին՝ վերջինիս վրա եւ տարածքի մուտքի միջանցիկ սենյակի ապակիներին ամրացնելով թռուցիկներ՝ «Խոսքի տերը չԷ՜» մակագրությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

Ակցիայի մասնակիցները հիշեցրել են, որ Վրաստանի նոր իշխանությունները եւ Գեորգի Մարգվելաշվիլին ինքն ավելի վաղ հայտարարել են, որ իր ժամանակին Միխեիլ Սահակաշվիլիի որոշմամբ կառուցված նախագահական պալատը կհանձնեն վրաց-ամերիկյան համալսարանին, իսկ նախագահական նոր նստավայրը կտեղավորվի Թբիլիսիի կենտրոնի Ատոնելի փողոցի շենքերից մեկում, որտեղ 2013 թվականի հոկտեմբերին կայացած նախագահական ընտրություններից անմիջապես հետո սկսվել Է նորոգում: Սակայն, նրանց խոսքով, առայժմ չի երեւում, որ Մարգվելաշվիլին պատրաստվում Է կատարել խոստումը՝ ազատել նախագահական պալատը եւ տեղափոխվել այլ շենք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am