Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ հանդիպում կանցկացնի Գազայի հատվածի հումանիտար իրադրության շուրջ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ հանդիպում կանցկացնի Գազայի 
հատվածի հումանիտար իրադրության շուրջ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ հանդիպում կանցկացնի Գազայի հատվածի հումանիտար իրադրության շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է համաշխարհային կազմակերպությանն առընթեր Ռուանդայի մշտական ներկայացուցիչ Յուջին Ռիշար Գասանան, որը նախագահում է ԱԽ-ում:

«Ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 18:00-ին) կկայանա բրիֆինգ, որից հետո տեղի կունենա խորհրդակցություն փակ ռեժիմով»,- ասել է նա:

Ինչպես հայտնի է դարձել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, Գազայի հատվածի հումանիտար իրադրության վերաբերյալ հաշվետվությամբ տեսակապի օգնությամբ ԱԽ-ի անդամների առջեւ հանդես կգա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am