Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

ԵԽ պատգամավոր Յարոմիր Շտետինան միացել է Լևոն Հայրապետյանին ազատ արձակելու կոչերին

ԵԽ պատգամավոր  Յարոմիր Շտետինան միացել է Լևոն Հայրապետյանին ազատ 
արձակելու կոչերին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի Հանրապետության սենատոր, Եվրոպայի խորհրդի պատգամավոր Յարոմիր Շտետինան «Facebook» սոցիալական ցանցում անդրադարձել է իր մանկության ընկեր Լևոն Հայրապետյանի կալանավորմանը` իր մտահոգությունը հայտնելով նրա կալանքի համար; «Լևոնն իմ մանկության ընկերն է: Մենք միասին անցել ենք Սիբիրի գետով: Ես վախենում է իր կյանքի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է սենատորը: Նա նաև տեղեկատվություն է տարածել, ոորում կոչ է արվում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ազատ արձակել Լևոն Հայրապետյանին:

Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը: Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ը

ստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Վերոնշյալ մեղադրանքները Հայրապետյանը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է. Դատարանը դեռեւս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել:

Հուլիսի 24-ին դատարանը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Հայրապետյանին: Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am