Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԴԱՀԿ աշխատակիցներն Օրլովի մարզում կմասնակցեն «Հիշատակի հերթափոխ-2014» միջազգային հավաքին

ԴԱՀԿ աշխատակիցներն Օրլովի մարզում կմասնակցեն «Հիշատակի հերթափոխ-2014» 
միջազգային հավաքին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները հուլիսի 27-ին կմեկնեն Ռուսաստանի Դաշնության Օրլովի մարզ՝ մասնակցելու հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը կազմակերպվող «Հիշատակի հերթափոխ-2014» միջազգային ուսումնագործնական հավաքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, միջոցառումը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի մարտադաշտերում անհետ կորած զինվորների մասունքների որոնողական աշխատանքների իրականացմանը և Հայրենական Մեծ պատերազմի 69-ամյակին:

Սա Ռուսաստանի և Հայաստանի հարկադիր կատարողների համատեղ ուսումնագործնական չորրորդ հավաքն է` Սմոլենսկի, Բրյանսկի և Կալուգայի մարզերից հետո, որտեղից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության աշխատակիցները վերադարձել են շնորհակալագրերով և պատվոգրերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am