Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում հուլիսի 25-26-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հուլիսի 27-29-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ ՀԻդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանը հուլիսի 25-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև` նույնքան կնվազի: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:

Երևանում հուլիսի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 25-26-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +38 աստիճան, հուլիսի 27-ին` +37 աստիճան, հուլիսի 28-ին` +36, հուլիսի 29-ին` +34 աստիճան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am