Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Երգիծաբան Վահե Բերբերյանը Երևանում հանդես կգա «Եթե» ներկայացմամբ

Երգիծաբան Վահե Բերբերյանը Երևանում հանդես կգա «Եթե» ներկայացմամբ

ԵՐԵՎԱՆ,21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան հանդիսատեսին լիաթոք ծիծաղ պարգևելու համար կրկին Հայաստան է ժամանել երգիծաբան Վահե Բերբերյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերությունից, Բերբերյանի նոր՝ «Եթե» երգիծական ներկայացումը հանրությանը կներկայացվի հուլիսի 23-24-ին Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճում, ինչպես նաև հուլիսի 25-ին Վահագնի թաղամասում:

Վահե Բերբերյանն առաջին անգամ Հայաստան է այցելել 2009-ին «Դիիմ Քոմյունիքեյշնզի» հրավերով «Սակայն» ներկայացմամբ, որից հետո առավել մեծ ճանաչում և սեր է ձեռք բերել հայաստանյան հանդիսատեսի շրջանակում: Այդ ներկայացումով նա հասցրել է սիրված և սպասված երգիծաբան դառնալ հայ հանդիսատեսի համար:  

Բերբերյանը ծնվել է 1955 թ-ին Բեյրութում: 1977 թ-ից տեղափոխվել և հաստատվել է ԱՄՆ-ում, այժմ ապրում և ստեղծագործում է Լոս Անջելեսում: Նա մի շարք գրքերի և բազմաթիվ պիեսների հեղինակ է, իսկ նրա մի քանի նկարչական ստեղծագործություններ իրենց ուրույն տեղն են գտել տարբեր մասնավոր հավաքածուներում: Չնայած այն փաստին, որ նա ստեղծագործում է մի քանի բնագավառներում՝ նրան առավել մեծ ճանաչում են բերել «Եվ այլն», «Նաև», «Տակավին», «Սակայն», իսկ այժմ արդեն «Եթե» stand-up երգիծական ներկայացումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am