Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

ԿԽՄԿ-ն բանակցում է Ադրբեջանի հետ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում կրակի դադարեցման երաշխիքներ ստանալու համար

ԿԽՄԿ-ն բանակցում է Ադրբեջանի հետ գյուղատնտեսական աշխատանքների 
ընթացքում կրակի դադարեցման երաշխիքներ ստանալու համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն բանակցում է Ադրբեջանի իշխանությունների հետ` Տավուշի սահմանամերձ համայնքներում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում հրադադարի ռեժիմը չխախտելու երաշխիքներ ստանալու համար: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` իրենք խրախուսում են, երբ կարիքի դեպքում դիմում են իրենց օգնությանը:

«Երբ որոշակի աշխատանքներ կատարելու ժամանակ անվտանգությունն ապահովելու խնդրանքով դիմում են մեզ, մենք ընթացք ենք տալիս և բանակցություններ սկսում, որպեսզի երաշխիքներ ստանանք: Մենք այդ տարածքում տեղակայում ենք նաև մեր աշխատակցին` իր ավտոմեքենայով»,- ասաց Զառա Ամատունին` հավելելով, որ այժմ նրանք բանակցությունների մեջ են:

«Նման դեպքերում մենք պետք է հաստատում ստանանք, քանի դեռ դա չկա, միջնորդությունը չի իրականանում»,- նշեց Զառա Ամատունին:

Տավուշի սահմանամերձ Մովսես գյուղի ղեկավար Արարատ Ավալյանն անձամբ է դիմել Կարմիր խաչին: Գյուղապետն Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց. «Քանի որ վերջին շրջանում ադրբեջանական կողմից կրակոցները շատ են, ես անձամբ զանգահարել եմ Կարմիր խաչ ու բանավոր խնդրել, որպեսզի միջնորդեն` գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ կրակոցներ չարձակելու համար»,-նշեց գյուղապետը:

Նրա խոսքով`գյուղում 30-35 հետկար հացահատկի տարածք կա, որն ամիջականորեն գտնվում է դիպուկահարի ուշադրության կենտրոնում: «Կոմբայնի վրա են կրակել, բարեբախտաբար, մարդկային ու նյութական վնաս չենք կրել: Այս գիշեր կոմբայնը տեղափոխել ենք անվտանգ վայր: Սպասում ենք, թե երբ հնավոր կլինի Կարմիր խաչի միջնորդությամբ սկսել գյուղատնտեսական աշխատանքները»,- ասաց Արարատ Ավալյանը:

Անցած երկու օրերի ընթացքում հակառակորդը կրկին կրակի տակ է պահել Տավուշի մարզի Մովսես համայնքը, մասնավորապես ադրբեջանցի դիպուկահարը կրակ է բացել դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող կոմբայնավարի ուղղությամբ: Բարեբախտաբար գյուղացին կարողացել է պատսպարվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am