Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պաղեստինցի զոհերի թիվը հասել է 260-ի

Պաղեստինցի զոհերի թիվը հասել է 260-ի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի հարձակման հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 260-ի, իսկ վիրավորներինը՝ 2000-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, զոհերի թվում մոտ 60-ը երեխաներ են, 40-ը՝ կանայք: Իսրայելական օդուժը հուլիսի 17-ից սկսել է ռմբակոծել Գազայում գտնվող հիվանդանոցը, որի հետևանքով հիվանդանոցի բուժքույրեր են վիրավորվել: Ռմբակոծությունը շարունակվում է Բեյդ Լահիա, Դեր Բալահ քաղաքների, ինչպես նաև Գազայի հատվածի այլ ուղղություններով:

Պաղեստինյան աղբյուրները տեղեկացրել են, որ իսրայելակն օդուժը ռմբակոծել է շենքը, որտեղ գտնվում են արտասահմանյան լրատվամիջոցները, ինչի հետևանքով պաղեստինցի լրագրող է վիրավորվել:

Իսրայելական աղբյուներն իրենց հերթին տեղեկացնում են, որ Գազայի հատվածից տասնյակ հրթիռներ են արձակվել այդ երկրի տարածք:

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողությունն սկսել է հուլիսի 8-ից: Պաղեստինի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակվել են հազարարավոր հրթիռներ: Մինչև այժմ ռազմական գործոողությունների հետևանքով զոհվել է մեկ իսրայելցի, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 20-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am