Հասարակական

Հայկական ավիափոխադրողն Ուկրաինայի տարածքով չվերթներ չի իրականացնում

2 րոպեի ընթերցում

Հայկական ավիափոխադրողն Ուկրաինայի տարածքով չվերթներ չի իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ավիափոխադրող «AIR Armenia» ընկերությունն Ուկրաինայի տարածքով չվերթներ չի իրականացնում, իսկ միջազգային փոխադրողներն իրենք պետք է որոշեն չվերթների երթուղիները: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես են կարգավորվելու Հայաստանից Ուկրաինա չվերթները, երբ շատ միջազգային փոխադրողներ հրաժարվել են չվերթներ իրականացնել ուկրաինական տարածքով:

ՔԱԳՎ օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Հրան Միրզոյանն էլ տեղեկացրեց, որ Հայաստանից դեպի Ուկրաինա չվերթներ է իրականացվում միայն «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը, որն էլ այսօր նորմալ իրականացրել է չվերթը: ««Ուկրաինական ավիաընկերությունն այսօր Հայաստանից նորմալ թռիչք է իրականացրել: Չվացուցակով թռիչքն իրականացվել է առավոտյան ժամը 06:50-ին, և ինքնաթիռը նորմալ վայրէջք է կատարել Կիևում»,- ասաց Միրզոյանը:

Ուկրաինայի Դոնեցկի մարզում, ուկրաինա-ռուսաստանյան սահմանից ոչ հեռու հուլիսի 17-ի երեկոյան վթարի է ենթարկվել մալայզիական ավիաուղիների Boeing 777 օդանավը: Ինքնաթիռում եղել է 295 մարդ, բոլորը զոհվել են: Ավիավթարից հետո հայտարարվեց, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների անցկացման հատվածներում կարող են փակվել օդային միջանցքները քաղաքացիական ավիացիայի համար։ Իսկ ավելի ուշ որոշ ավիաընկերություններ հայտարարեցին, որ դադարեցնում են չվերթները Ուկրաինայի տարածքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում