Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Վրաստանի բնակիչներն ընտրություններին մասնակցելու համար կստանան առեւտրական ցանցերի եւ ռեստորանների զեղչեր

Վրաստանի բնակիչներն ընտրություններին մասնակցելու համար կստանան առեւտրական ցանցերի եւ ռեստորանների զեղչեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի բնակիչներին, որոնք հուլիսի 12-ին կմասնակցեն տեղական ընտրությունների երկրորդ փուլին, լուրջ զեղչեր են խոստացվել դեղատնային ցանցերում, գերխանութներում, բենզալցակայաններում եւ նույնիսկ արագ սննդի McDonalds եւ Wendy's ռեստորանային ցանցերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է այն տեսահոլովակում, որը վրացական հեռուստաալիքներով եթեր Է դուրս եկել «Բիզնեսը քաղաքացիական հասարակության համար» կարգախոսի ներքո:

Տեսահոլովակում հայտնվում Է, որ այն քաղաքացիները, ովքեր կմասնակցեն ընտրություններին եւ համապատասխան դրոշմադրում կանցնեն ընտրատեղամասերում, 20 տոկոսի զեղչ կստանան McDonalds-ում եւ Wendy's-ում, 22 տոկոսի չափով՝ GPC, Aversi եւ PSP դեղատնային ցանցերում, 0,05 լարիի զեղչ՝ յուրաքանչյուր լիտր վառելիքի համար Gulf եւ Wissol բենզալցակայաններում եւ 15 տոկոսի զեղչ՝ Goodwil եւ Smart գերխանութների ցանցում: Հոլովակում ընդգծվում Է, որ քաղաքացիները կարող են քվեարկել ցանկացած թեկնածուի օգտին, եւ զեղչեր ստանալու համար դա նշանակություն չունի: Կարեւոր Է միայն մասնակցությունը տեղական ընտրություններին:

Դրա հետ մեկտեղ ընկերությունները, որոնք հայտարարել են ընտրությունների օրը սահմանված զեղչերի մասին, նշում են, որ դա միայն սոցիալական համերաշխության դրսեւորում Է, եւ այդ ակցիային կարող են միանալ նաեւ այլ մասնակիցներ: Թե ով Է այս ակցիայի կազմակերպիչը, հայտնի չԷ:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) իր կողմից արդեն հայտարարել Է, որ առնչություն չունի այդ ակցիայի հետ եւ համապատասխան տեսահոլովակի նկարահանում չի պատվիրել: Միաժամանակ ԿԸՀ-ում նշում են, որ այս ակցիան եւ հոլովակն իրենց բովանդակությամբ չեն խախտում Վրաստանի Ընտրական օրենսգիրքը: «Մենք դրա հետ ոչ մի առնչություն չունենք, դա մեր մտահղացումը չԷ: Բայց այն չի խախտում ընտրական օրենքը»,-լրագրողներին հայտարարել Է ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Էկա Ազարաշվիլին:

Տեղական ընտրությունների առաջին փուլում հանրապետության ընտրողները շատ ցածր ակտիվություն են ցուցաբերել: ԿԸՀ-ի տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել Է Վրաստանում ընտրողների ընդհանուր թվի ընդամենը 43,31 տոկոսը:

Վրաստանի բնակիչները հուլիսի 12-ին երկրորդ փուլում կընտրեն ութ քաղաքների՝ Թբիլիսիի, Բաթումի, Ռուսթավի, Փոթիի, Գորիի, Մցխեթի, Օզուրգեթի եւ Թելավի քաղաքապետերին, ինչպես նաեւ 13 ինքնակառավարվող շրջանների՝ Ահմեթի, Կվարելի, Գորիի, Թիանեթի, Մարտվիլի, Քոբուլեթի, Բագդատի, Խոնիի, Տղիբուլի, Լանչխութի, Թերջոլայի, Թելավի եւ Խուլոյի ղեկավարներին: 

Երկրում տեղական ընտրությունների առաջին փուլը կայացել Է  հունիսի 15-ին: Այդ օրն ամբողջ Վրաստանում անցկացվել են շրջանային ու քաղաքային խորհուրդների (սակրեբուլո) ընտրություններ, ինչպես նաեւ 59 շրջանային վարչակազմերի ղեկավարների՝ երկրի պատմության մեջ առաջին ուղղակի ընտրությունները: Բացի այդ, առաջին անգամ ուղղակի ճանապարհով ընտրվել են ոչ միայն Թբիլիսիի քաղաքագլուխը, այլեւ Վրաստանի 11 ինքնակառավարվող քաղաքների ղեկավարները: Երկրորդ փուլն անցկացվում Է հանրապետության այն բնակավայրերում, որտեղ ոչ մի թեկնածու չի հավաքել ընտրելու եկած ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am