Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով տեղի կունենա իտալական Սարդինիա կղզում

Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով տեղի կունենա իտալական Սարդինիա 
կղզում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալա-արաբական «Ասսադակահ» ընկերության և Իտալիայում Հայաստանի դեսպանատան նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով տեղի կունենա հունիսի 17-ին իտալական Սարդինիա կղզում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ասսադակահ» կենտրոնից, «Հայոց ցեղասպանություն. 2015 թվականը` հիշատակի տարի» խորագիրը կրող գիտաժողովի ընթացքում կրկին կհրապարակվի «Ասսադակահ» կենտրոնի առաջարկը` Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարին աշխարհում «Հիշատակի տարի» հռչակելու մասին:

Կենտրոնը նման առաջարկություն է ուղղել Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ) և Եվրոպական խորհրդարան: Բրյուսելն արդեն պատասխանել է` հավաստիացնելով, որ հարցը քննարկման կդրվի նոր խորհրդարանում:

Գիտաժողովի ընթացքում կբարձրացվեն առկա աշխարհաքաղաքական համատեքստում հայերի համար ստեղծված դժվար իրավիճակների, ինչպես նաև Սիրիայում ջիհադիստական զինված խմբավորումների կողմից շարունակվող հալածանքների մասին:

Գիտաժողովին ներկա կլինեն Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սարգիս Ղազարյանը, սենատոր Իգնատիուս Անջիոնին, «Ասսադակահ» ընկերության գլխավոր քարտուղար Ռայմոնդո Սկյավոնեն և արտաքին հարցերով պատասխանատու Թալալ Խրայիսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am