Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Արսեն Խոջոյանը համալիր հետազոտության է ենթարկվել և այժմ բժիշկների հսկողության ներքո է

Արսեն Խոջոյանը համալիր հետազոտության է ենթարկվել և այժմ բժիշկների 
հսկողության ներքո է

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջական գերությունից վերադարձված Արսեն Խոջոյանն այսօր բժշկական հետազոտություններ է անցել  Հրազդանի բժշկական կենտրոնում: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: «Խողոյանի Հայաստան վերադարձից հետո ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Տավուշի մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուներին հանձնարարել էր նրա համալիր հետազոտությունը կազմակերպել Իջևանի բժշկական կենտրոնում։ Արդիականացված այս հիվանդանոցում լայն հնարավորություններ կան գործիքային և լաբորատոր հետազոտություններ կատարելու համար։ Սակայն տևական ժամանակ հնարավոր չէր լինում Արսեն Խոջոյանի հետ կապ հաստատել, քանի որ նա իր ազգականի հետ անասնապահությամբ էր զբաղվում Սևանի բարձրադիր արոտավայրերում։

Ի վերջո, հարազատների աջակցությամբ հնարավոր եղավ նրա հետ կապ ստեղծել և իրենց իսկ խնդրանքով Արսեն Խոջոյանի հետազոտությունները կազմակերպել Հրազդանի բժշկական արդիականացված կենտրոնում։ Այս հիվանդանոցում այսօր նրան հետազոտել են թերևապևտը, սրտաբանը, նյարդաբանը, մաշկաբանը և հոգեթերապևտը։ Խոջոյանն անցել է գործիքային մի շարք հետազոտություններ` էլեկտրասրտագրություն, ողնաշարի ռենտգեն, որովայնի և վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն։ Կատարվել են նաև արյան ընդանուր և կենսաքիմական լաբորատոր հետազոտություններ: Հրազդանի բժշկական կենտրոնի մասնագետները և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետն ու աշխատակիցները, քննարկելով հետազոտությունների արդյունքները, գնահատել են հիվանդի առողջական վիճակը: Մասնագիտական խմբի գնահատմամբ` հիվանդի մոտ ախտորոշվել է վերին շնչուղիների վարակ, կատարալ անգինա, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարում, լյումբագո, պսորիազ, նեյրոցիրկուլյար դիստոնիա:

Նշանակվել է դեղորայքային բուժում, նշանակված դեղերը հատկացվել են։ Մասնագիտական խումբը եզրակացրել է, որ նա կարող է բուժումն անցնել ամբուլատոր պայմաններում` մնալով մասնագետների հսկողության ներքո»,- ասված է հայտարարության մեջ:

Արսեն Խոջոյանի առողջական վիճակը և բուժումը գտնվում է նախարարի անմիջական հսկողության ներքո։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am