Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Սիրիայի վարչապետն այցելել է տեղահանված քեսաբահայերին

Սիրիայի վարչապետն այցելել է տեղահանված քեսաբահայերին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի վարչապետ Ուաիլ ալ Հալկին ապրիլի 25-ին այցելել է Լաթաքիայի Սբ Աստվածածին եկեղեցում ապաստանած քեսաբահայերին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից: Վարչապետին ուղեկցել են Լաթաքիայի կուսակցապետը, նահանգապետը, քաղաքապետը, ոստիկանապետը, Տեղական ինքնակառավարման մարմնի պատասխանատուներ և Էներգետիկայի նախարարը: Վարչապետին դիմավորել են Քեսաբի հոգևոր հայրերը, Ծովափի հայության թեմական ներկայացուցիչ Պողոս Ղազարյանը և Քեսաբի ու Լաթաքիայի պատասխանատուներ: Եկեղեցու տարածքում ժողովուրդը վարչապետին ընդունել է ծափողջույններով, ապա վարչապետը պաշտոնատար անձանց հետ շրջել է ապաստարաններով և ծանոթացել ժողովրդի կենսապայմաններին: Վարչապետ ալ Հալկին քաջալերող խոսքերով խրախուսել է ներկաներին՝ նրանց փոխանցելով Սիրիայի նախագահի բարեմաղթանքները:

Լաթաքիայի հյուսիսային Քեսաբի շրջանի վրա մարտի 21-ին զինյալների հարձակումից հետո քեսաբահայերի մի մասն ապաստան է գտել Լաթաքիայի Սբ Աստվածածին եկեղեցու երկու սրահներում, մյուսները տներ են վարձել կամ բնակվում են իրենց ազգականների տներում: Ավելի քան երկու տասնյակ քեսաբահայերի նրանց կամքից անկախ զինյալները տեղափոխել են Թուրքիայի միակ հայկական գյուղ` Վաքըֆ: Քեսաբահայ մի քանի ընտանիք է Հայաստան է եկել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am