Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Միակ ազնիվ հայտարարությունը, որ թուրքական կողմը կարող է անել Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրը ներողություն խնդրելն է. թուրք պատմաբան

Միակ ազնիվ հայտարարությունը, որ թուրքական կողմը կարող է անել Հայոց 
ցեղասպանության ոգեկոչման օրը ներողություն խնդրելն է. թուրք պատմաբան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերի հետ միասին Հայոց ցեղասպանությանը հիշատակի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել հյուրեր աշխարհի տարբեր կողմերից, այդ թվում` Թուրքիայից: «Արմենպրես»-ը զրուցել է նրանցից մեկի` թուրք պատմաբանի հետ, ով Հայաստան էր եկել Այնթափ քաղաքից` իր հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին: «Միակ ազնիվ հայտարարությունը, որ թուրքական կողմը կարող է անել Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրը ամփոփվում է մեկ նախադասության մեջ, այն է` «Մենք ներեղություն ենք խնդրում»»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց թուրք պատմաբան Սյուզան Քալայջին:

Նա հրաժարվեց այսօր խոսել թուրքական կառավարության մասին, որին ստախոս է համարում` մեկնաբանելով, որ այս օրը պետք է հիշել միայն հայ զոհերին և հարգել նրանց հիշատակը: Քալայջիի խոսքով` այսօր մեծ թվով թուրքեր ևս Թուրքիայում ցավում են հայերի համար: Անդրադառնալով` Թաքսիմ հրապարակում տեղի ունեցած ցույցերին, նրա գնահատմամբ, թուրքական կառավարության դեմ պայքարող ցուցարաները նաև լուռ բողոքում են Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները`  կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am