Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Օբամայի հայտարարությունն ուժեղ կլինի, որտեղ կընդունվեն 1915-1923 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների փաստերը. ԱՄՆ դեսպան

Օբամայի հայտարարությունն ուժեղ կլինի, որտեղ կընդունվեն 1915-1923 թվականներին 
տեղի ունեցած իրադարձությունների փաստերը. ԱՄՆ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայոց ցեղապասնության հիշատակի օրվա կապակցությամբ Հայաստան ժամանած ամերիկահայ համայնքի անդամները միասնաբար իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում 1,5 միլիոն հայ զոհերի հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ,  այս մասին ապրիլի 24-ին հայտրարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: «Ես այստեղ եմ նախագահ Օբամայի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի անունից հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին: Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ լինել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության հետ: Մեզ հետ են նաև ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները: Մի քանի ժամից նախագահ Օբաման հանդես կգա հայտարարությամբ հիշատակի օրվա առթիվ: Վստահ եմ, որ նա կդատապարտի Օսմանյան կայսրության վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունները` որպես 20-րդ դարի վատթարագույն նախճիրներից մեկը: Նախագահի հայտարարությունն ուժեղ կլինի, որտեղ կընդունվեն 1915-1923 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների փաստերը»,-նշեց ԱՄՆ դեսպանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am