ԱԻՆ շարքերը համալրվել են նոր մասնագետներով
14:24, 23 Ապրիլ 2014
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել են մի շարք նոր նշանակումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, նշանակումներ են կատարվել ՓԾ Երևան քաղաքի և օպերատիվ կառավարման վարչություններում, ՓՈՒՎ հատուկ ջրափրկարարական ջոկատում, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, Լոռու և Կոտայքի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
ԱԻ նախարար Արմեն Երիցյանի մեկ այլ հրամանով` ՓԾ ՓՈՒՎ հատուկ հրշեջ ջոկատի հրամանատարի տեղակալ Արմեն Գյուրջինյանին շնորհվել է մայորի կոչում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում