Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Հայաստանում անցկացվելիք Ձկան փառատոնը ավանդական միջոցառում կդառնա

Հայաստանում անցկացվելիք Ձկան փառատոնը ավանդական միջոցառում կդառնա

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զատկի տոնին ընդառաջ Աբովյանում առաջին անգամ կանցկացվի Ձկան փառատոն: Փառատոնին կներկայացվեն ձկից պատրաստված ինչպես ավանդական, այնպես էլ նոր կերակրատեսակներ: Միջոցառումը նախաձեռնել են «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը և Աբովյանի քաղաքապետարանը:

«Հայաստանում բավականին սակավ են ջրային ռեսուրսները, և այսօր հայկական խոհանոցում քիչ են ձկից պատրաստաված ուտեստները: Ձուկը քրիստոնեության խորհրդանիշ է, փորձել ենք միջոցառումը կապել քրիստոնության հետ: Միջոցառումը նպատակ ունի մասսայականացնել ձկից կերակուրներ պատրաստելու բաղադրատոմսերը և նոր բաղադրատոմսեր ի հայտ բերել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց փառատոնի կազմակերպիչ, «Կամուրջ» ՀԿ տնօրեն Տիգրան Ղազարյանը:

Փառատոնի շրջանակում  20-25 տաղավարներում մի շարք կազմակերպություններ պրոֆեսիոնալ ժյուրիի դատին կներկայացնեն իրենց պատրաստած ուտեստները, այնուհետև մի քանի անվանակարգերով մրցանակներ կստանան: Կանցկավի նաև ապրանքների վաճառք:  

Աբովյանի քաղաքապետարանի կրթության ու մշակույթի բաժնի վարիչ Հերմինե Ադամյանն ընդգծեց, որ առաջարկը քաղաքապետարանում մեծ ոգևորությամբ է ընդունվել: «Վստահ ենք, որ միջոցառումը կդառնա ավանդական: Մեր բոլոր մշակութային կառույցները կմասնակցեն այս միջոցառմանը, և գեղարվեստական մասը հագեցած կլինի»,-հավելեց  Հերմինե Ադամյանը` կոչ անելով մասնակցել միջոցառմանը:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ տնօրեն Գարիկ Գևորգյանն ընդգծեց, որ կազմակերպությունը պարբերաբար նախաձեռնում է տարբեր փառատոններ: Գևորգյանի համոզմամբ, փառատոնը նաև որոշ առումով զբոսաշրջանային նշանակություն կունենա:  

Փառատոնին մասնակցող մի շարք կազմակերպություններ ու ռեստորանային համալիրներ կներկայացնեն ձկից պատրաստված տարատեսակ ուտեստներ: Փառատոնը կմեկարկի Աբովյանի քաղաքապետարանի դիմացի հրապարակում` Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ:

Կազմակերպիչները նախատեսում են նաև տպագրել գիրք, որտեղ կներկայացվեն ձկից պատրաստված կերակրատեսակների բաղադրատոմսերը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am