Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ռուսաստանը եւ Չինաստանը չեն մասնակցել ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների շուրջ ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամների հանդիպմանը

Ռուսաստանը եւ Չինաստանը չեն մասնակցել ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների շուրջ ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամների հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Չինաստանի պատվիրակությունները չեն մասնակցել ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների հետ կապված իրադրության շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների հանդիպմանը: Դրա ընթացքում քննարկվել է ԿԺԴՀ-ի վերաբերյալ այն հանձնաժողովի վերջին զեկույցը, որն անցյալ տարի նշանակվել էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հանձնաժողովի ղեկավար Դոնալդ Քիրբին, մամուլի ասուլիսում, ամփոփելով հանդիպման արդյունքները, հայտնել է, որ ԱԽ-ի անդամ մնացած 13 երկրներից ինը «վճռականորեն հանդես են եկել այն բանի օգտին, որ ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը ներկայացվի Միջազգային քրեական դատարանի քննությանը»:

Քիրբիի խոսքով՝ ԿԺԴՀ-ում իրադրությունը շարունակում է վատանալ եւ շտապ միջոցառումներ է պահանջում միջազգային հանրակցության կողմից: «Քաղբանտարկյալների ճամբարներում պահվում է 80 հազարից մինչեւ 120 հազար մարդ: Տառապում են հսկայական թվով մարդիկ, ներառյալ երեխաներ»,- ասել է նա:

Ընդսմին Քիրբին նախազգուշացրել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարող է անձնական պատասխանատվության ենթարկվել իր երկրում տիրող իրադրության համար: Հանձնաժողովի փորձագետներն իրենց զեկույցում եկել են այն եզրակացության, որ ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների խախտումները կարող են հավասարեցվել մարդկության դեմ հանցագործություններին, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am