Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հովիկ Աբրահամյանը խոստացավ ընդունել Ֆիրդուսի և Բուզանդի փողոցների բնակիչներին

Հովիկ Աբրահամյանը խոստացավ ընդունել Ֆիրդուսի և Բուզանդի փողոցների 
բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը մոտեցավ և զրուցեց ՀՀԿ գրասենյակի  մոտ հավաքված` Ֆիրդուսի և Բուզանդի փողոցի բնակիչների հետ, ովքեր պահանջում են լուծել իրենց բնակարանային խնդիրները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովիկ Աբրահամյանը բնակիչների հետ զրուցեց մինչ ՀՀԿ գործադիր մարմնի նիստին մասնակցելու համար ՀՀԿ գրասենյակ մտնելը:

Քաղաքացիները ներկայացրեցին իրենց խնդիրը՝ նշելով, որ արդեն 6 տարի իրենք բնակարան չունեն, շենքն օտարվել է, իրենց խոստացել են նոր բնակարան տալ, սակայն մինչ օրս իրենք վարձով են ապրում, քանի որ «Գլենդել Հիլս» ընկերությունը չի կատարում պայմանագրով նախատեսված պարտականությունները:

Հովիկ Աբրահամյանը խոստացավ ապրիլի 18-ից սկսած ընդունել նրանց: «Ես խոստանում եմ, վաղը կընդունեմ ձեզ, կքննարկենք, կփորձենք լուծել ձեր խնդիրը»,- ասաց Աբրահամյանը՝ ընդգծելով, որ վաղը կընդունի Բուզանդի փողոցի բնակիիչներին, իսկ հաջորդ օրը՝ Ֆիրդուսի փողոցի բնակիչներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am