Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ատոմ Էգոյանի «Գիշերվա թագուհին» ընդգրկվել Է Կաննի կինոփառոտոնի մրցութային ծրագրում

Ատոմ Էգոյանի «Գիշերվա թագուհին» ընդգրկվել Է Կաննի կինոփառոտոնի մրցութային 
ծրագրում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաննի կինոփառատոնն ապրիլի 17-ին հայտարարել է իր մրցութային ծրագիրը, որում  ընդգրկվել Է Ատոմ Էգոյանի «Գիշերվա թագուհին» ֆիլմը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Կաննի 67-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթում ներառվել է 18 ժապավեն: Դրանց թվում են՝ Անդրեյ Զվյագինցեւի «Լեւիաֆան»-ը, Ատոմ Էգոյանի «Գիշերվա թագուհին», Ժան Պիեռի եւ Լյուկ Դարդեննովի «Երկու օր, երկու գիշեր»-ը՝ Մարիոն Կոտիյարի գլխավոր դերակատարությամբ, ռեժիսոր Դեւիդ Քրոնենբերգի «Աստղային քարտեզ»-ը՝ Ռոբերտ Պատիսոնի դերակատարությամբ, Ժան Լյուկ Գոդարի «Բառեր, մնաք բարով» կինոնկարը, Թոմի Լի Ջոնսի «Տեղացին», Քսավյե Դոլանի «Mommy»-ն եւ այլ ֆիլմեր:

Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի մայիսի 14-ից 25-ը Ֆրանսիայի Լազուրե ծովափին: Մրցույթի ժյուրին կգլխավորի նորզելանդացի ռեժիսոր Ջեյն Քեմփիոնը:

Կինոստուգատեսը կբացի ֆրանսիացի ռեժիսոր Օլիվյե Դաանի «Մոնակոյի արքայադուստրը»՝ Նիկոլ Քիդմանի դերակատարմամբ: Այս տարի փառատոնի հաղորդավարը կլինի ֆրանսիացի դերասան Լամբեր Վիլսոնը, որը հայտնի Է «Մատրիցա. Վերաբեռնում» եւ «Արքայադուստր դե Մոնպանսիե» ֆիլմերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am