Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ադրբեջանցի զինվորը սեփական զենքից վիրավորվել է

Ադրբեջանցի զինվորը սեփական զենքից վիրավորվել է

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական բանակի զինվորների շրջանում շարունակվում են դժբախտ պատահարները զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով: Հերթական դեպքը գրանցվել է Նախիջևանում տեղակայված զորամասերից մեկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, զինվոր Քյամրան Ռուսթամօղլու Ջալիլովը սեփական հրազենի հետ անզգուշ վարմունքի հետրանքով կրակել է ինքն իր վրա:

Վիրավորված զինվորն անմիջապես հոսպիտալացվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է կատարվածը: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն:

2014 թ. հունվար-ապրիլ ամիսներին Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանական հատվածը 28 զինծառայող է կորցրել: 6 զինծառայող զոհվել են հրադադարը խախտվելու արդյունքում, 3 հոգի ականի պայթյունի զոհ են դարձել: 19 զինծառայող զոհվել են ոչ մարտական պայմաններում, որոնցից 3 հոգի կյանքից զրկվել են ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, 9 հոգի էլ ինքնասպանություն են գործել: Զոհվածներից 25-ը Պաշտպանության նախարարության, 3-ն էլ Արդարադատության նախարարության զինծառայողներ են: 33 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am