Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Գերմանական KfW-ն կտրամադրի 15 մլն եվրո՝ Գյումրիում ու Վանաձորում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու համար

Գերմանական KfW-ն կտրամադրի 15 մլն եվրո՝ Գյումրիում ու Վանաձորում շուրջօրյա 
ջրամատակարարում ապահովելու համար

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության և գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև կստորագրվի «Համայնքային ենթակառուցվածքների Ծրագիր II - Փուլ 3 - Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» ծրագրի իրականացման 15 մլն եվրո արժողությամբ ֆինանսավորման համաձայնագիր: Նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության ապրիլի 17-ի նիստի օրակարգում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծրագրի 1-ին փուլն ավարտվել է, իսկ 2-րդը գտնվում է իրականացման ընթացքում:

Բարեփոխումների շարունակությունն ապահովելու նպատակով KfW բանկի հետ հստակեցվել են նաև ծրագրի 3-րդ փուլի ծավալները: Մասնավորապես, նախագծի հիմնավորման համաձայն, 3-րդ փուլի իրականացումը թույլ կտա ավարտին հասցնել Վանաձորի և Գյումրիի ջրամատակարարման ներքին և արտաքին ցանցերի լիարժեք վերականգնումն` ապահովելով այնտեղ շուրջօրյա որակյալ ջրամատակարարում, իրականացնել Լոռու և Շիրակի մարզերի` ընկերությունների սպասարկման տարածքներում գտնվող այլ համայնքներում առկա հրատապ աշխատանքները` կապված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերանորոգման հետ` ապահովելով ջրամատակարարման տևողության էական ավելացում ի համեմատ ներկայումս առկա 4-6- ժամյա ջրամատակարարման տևողության հետ:

Արմավիրի տարածաշրջանը գտնվում է համաճարակի առաջացման բարձր ռիսկային գոտում, ինչի արդյունքում առաջացել է կեղտաջրերի մաքրման կայան կառուցելու խիստ անհրաժեշտություն: Բացի այդ, նախկինում վարկային ծրագրերի շրջանակներում ձեռք բերված ջրաչափերի մեծ մասի ստուգաչափման ժամկետը լրացել է կամ մոտենում է ավարտին: Նպատակահարմար է գտնվել ջրաչափական սարքերի ձեռք բերման և տեղադրման ծախսերի իրականացման հարցին նույնպես անդրադառնալ ծրագրի 3-րդ փուլի շրջանակներում: Առաջին անգամ հանարապետությունում ներդրումային ծրագիր է նախատեսվում նաև ՀՀ կառավարության գերակա խնդիրների ցանկում ընդգրկված ջրամատակարար ընկերությունների սպասարկման տարածքից դուրս գտնվող համայնքներում (560 գյուղերում)` 10 մլն եվրո ֆինանսավորմամբ: Ծրագրի 3-րդ փուլի ընդհանուր արժեքը գնահատված է 73 մլն եվրո, այդ թվում` վարկ Վերականգնման վարկերի բանկից`  30 մլն եվրո, դրամաշնորհ նույն բանկից` 2.5 մլն եվրո, վարկ Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ)` 25.5 մլն եվրո, ԵՄ/ՀՆԳ դրամաշնորհ` 15 մլն եվրո: Նշենք, որ վերջինս տրամադրվելու է KfW-ի միջոցով: Այդ բանկի հետ վարկային և դրամաշնորհային համաձայնագրերն արդեն իսկ ստորագրվել են 2013 թվականի դեկտեմբերին: Իսկ ԵՆԲ-ի հետ ֆինանսական պայմանգրի նախագիծը դեռևս գտնվում է բանակցություննների փուլում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am