Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կիեւում ամբոխը դաժան ծեծի է ենթարկել նախագահի թեկնածու Օլեգ Ցարյովին

Կիեւում ամբոխը դաժան ծեծի է ենթարկել նախագահի թեկնածու Օլեգ Ցարյովին

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ICTV հեռուստաալիքի եթերում ունեցած ելույթից հետո Ուկրաինայի նախագահի թեկնածու Օլեգ Ցարյովը ծեծի է ենթարկվել շենքի մոտ նրան սպասող մարդկանց կողմից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրինֆորմ»-ին:

Ինչպես հայտնել է քաղաքական գործչի մամուլի ծառայությունը, «ICTV հեռուստաալիքի ուղիղ եթերի ավարտից հետո ժողովրդական պատգամավոր, Ուկրաինայի նախագահի թեկնածու Օլեգ Ցարյովը հարձակման է ենթարկվել զինված ագրեսիվ ամբոխի կողմից, որը շրջափակել էր հեռուստաալիքի շենքը: Պետական պահպանության աշխատակիցները մեծ դժվարությամբ են Օլեգ Ցարյովին խլել գազազած զինյալների ձեռքից»:

Ինչպես նշել է ժողովրդական պատգամավորի օգնականը, որն այդ իրադարձությունների ժամանակ գտնվում էր նրա կողքին, Օլեգ Ցարյովը «դաժանորեն ծեծվել է եւ ծանր վիճակում է»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ Օլեգ Ցարյովը Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր է 2002 թվականից: Ռեգիոնների կուսակցության խմբակցության ղեկավարի տեղակալն է, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Ուկրաինայի Հակաֆաշիստական ֆորումի նախագահը:

Ապրիլի 14-ին Ցարյովը հայտարարել է, որ նախագահական ընտրությունները պետք է կայանան աշնանը, այն բանից հետո, երբ Ուկրաինայի Սահմանադրության մեջ կամրագրվեն երկրի դաշնային կառուցվածքի եւ ռուսաց լեզվի պետական կարգավիճակի վերաբերյալ դրույթները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am