Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Թուրքիան երես է թեքել ԵՄ-ից. The News York Times

Թուրքիան երես է թեքել ԵՄ-ից. The News York Times

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում մարտի 30-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որում, 46 տոկոս ձայներ հավաքելով, հաղթեց վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավորած, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), կարող են խորացնել ԵՄ-ից այդ երկրի օտարման գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնել The New York Times թերթը, Թուրքիայում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներին նվիրված հոդվածում:

«Անդրատլանտյան դաշինքի հարավ-արեւելյան թեւը պաշտպանելու համար անդամակցելով ՆԱՏՕ-ին, սառը պատերազմի ժամանակ Թուրքիան փորձել էր ամրապնդել իր հարաբերություններն արեւմտյան դաշնակիցների հետ: Այժմ եւս Սեւծովյան` Ղրիմի եւ Ուկրաինայի ճգնաժամի ժամանակ Թուրքիան խարիսխ է առաջարկում արեւմտյան ռազմավարներին Եվրամիությանն աջակից երկրներից հեռու Իրանի, Սիրիայի եւ Իրաքի սահմաններով ձգվող անհանգիստ տարածաշրջանում: Ընդամենը մեկ սերունդ առաջ էր, որ Անկարան ենթադրում էր, թե տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական դերի շնորհիվ կդառնա Եվրամիության բարգավաճ անդամ: Սակայն, Անկարայի ենթադրություններն ի չիք դարձան: Որքան էլ պարադոքսային հնչի, Թուրքիայում անցկացված ՏԻՄ ընտրությունները կարող են խորացնել ԵՄ-ից օտարման գործընթացը, եւ հարցեր բարձրացնել. արդյոք  ԵՄ-ը պատրա՞ստ է իր կազմ ընդունել Թուրքիային, կամ արդյոք Էրդողանը ցանկանո՞ւմ եւ հետաքրքրվա՞ծ է դրա մեջ», -գրում է թերթը:

Ամերիկյան թերթը մեջբերել է նաեւ գերմանացի հայտնի քաղաքագետ Անդրեաս Շոյերի հետեւյալ դիտարկումը. «Պարզ է, որ Էրդողանի Թուրքիան Եվրոպային չի պատկանում: Մի երկիր, որտեղ կառավարությունը սպառնում է իր քննադատներին եւ ոտնահարում ժողովրդավարական արժեքները, չի կարող պատկանել Եվրոպային»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am