Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Տիգրան Սարգսյանը նշել է Անդրանիկ Մարգարյանի անավարտ գործը շարունակելու պարտքի մասին

Տիգրան Սարգսյանը նշել է Անդրանիկ Մարգարյանի անավարտ գործը շարունակելու պարտքի մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 7-րդ տարելիցի կապակցությամբ: «7 տարի առանց Անդրանիկ Մարգարյանի՝ մտքում պահելով նրա անավարտ գործը շարունակելու ամենօրյա կոչն ու պարտքը… 

Հիրավի, նվիրյալները չեն մահանում, նրանց գործը երբեք չի մոռացվում, անավարտ չի մնում, իսկ մտքերն ու գաղափարները ծառայում են որպես ապագայի ուղեցույց: Հանուն Հայրենիքի ազատության ու զարգացման՝ Մարգարյանը չխնայեց իր երիտասարդ տարիները, երբևիցե չտրվեց հանգիստ կյանքի գրավչությանը՝ երազելով ազգայի հզոր պետության մասին….»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրել է վարչապետ Սարգսյանը:

            ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Վարչապետ Տիգրան Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այսօր այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն:

            Պանթեոն էին այցելել նաև Անդրանիկ Մարգարյանի ընտանիքը՝ որդու` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, քաղաքական, մշակութային գործիչներ: Հոգեհանգստյան կարգից հետո ներկաները ծաղիկներ դրեցին Անդրանիկ Մարգարյանի շիրիմին եւ խնկարկեցին նախկին վարչապետի հիշատակը:

            Հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ (2000-2007), ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ. հունիսի 12-ին, հանկարծամահ է եղել կյանքի 56-րդ տարում, 2007թ.-ի մարտի 25-ին: Անդրանիկ Մարգարյանն իր քաղաքական գործունեության ուղենիշ ընտրելով Նժդեհի գաղափարները՝ 1966 թ-ից հանդես է եկել խորհրդային տոտալիտար համակարգի քննադատությամբ: 1968 թ-ից եղել է խորհրդային տարիներին անլեգալ գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973 թ-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։ 1974 թ. ձերբակալվել է եւ դատապարտվել երկու տարվա ազատազրկման: Ղարաբաղյան պատերազմի տարիներին գործուն մասնակցություն է ունեցել կամավորական ջոկատների ստեղծման, Արցախ զենք, զինամթերք եւ սննդամթերք առաքման աշխատանքներին, մասնակցել է մարտական գործողություններին: 1998 թ-ից Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամ է, այնուհետև՝ ԵԿՄ վարչության անդամ:

Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Արամ Մանուկյան», «Ֆրիտյոֆ Նանսեն», «Վազգեն Սարգսյան», ԵԿՄ մեդալներով։ 1992 թ. հունիսի 9-ից ՀՀԿ անդամ է, 1992 թ. հոկտեմբերին, 1993 թ. փետրվարին ընտրվել է ՀՀԿ խորհրդի անդամ: 1993 թ. դեկտեմբերին, 1994 թ., 1995 թ. դեկտեմբերի 2-ին (ՀՀԿ 2-րդ համագումար) ընտրվել է ՀՀԿ խորհրդի նախագահ: 2000թ-ից ՀՀ վարչապետ էր եւ պաշտոնավարել է մինչեւ 2007թ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am