Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Երևանի ՋԷԿ-ն ստանձնեց Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի իրականացման գործառույթը

Երևանի ՋԷԿ-ն ստանձնեց Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի 
իրականացման գործառույթը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի իրականացման գործառույթը հանձնել է «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ին։ Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը, գործառույթների փոխանցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Որոտանի ՀԷԿ-երի համալիրը կառավարող ընկերությունը վաճառվել է Contour Global Hydro Cascade ամերիկյան ընկերությանը, և անհրաժեշտություն կար էլեկտրաէներգիայի փոխհոսքերի իրականացման գործառույթը հանձնել պետական ընկերության։

Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքերն իրականացվում են 1998 թվականից։ Այդ գործառույթը նախկինում վերապահված է եղել «Հայէներգո» ընկերությանը, այնուհետև «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» ՓԲԸ-ին։

ՀՀ կառավարությունն ու ամերիկյան Contour Global Hydro Cascade ընկերությունը հունվարի 29-ին «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» ՓԲԸ-ի գույքի առուվաճառքի 180 մլն դոլար արժողությամբ պայմանագիր են ստորագրել:

Գոհար Ավետիսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am