Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Վեց քաղաքներ հավակնում են 2022թ. Ձմեռային օլիմպիադայի անցկացմանը

Վեց քաղաքներ հավակնում են 2022թ. Ձմեռային օլիմպիադայի անցկացմանը

ԵՐԵՎԱՆ,18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ը պաշտոնապես հայտարարել Է, որ աշխարհի 6 քաղաքներ՝ Պեկինը  (Չինաստան), Օսլոն (Նորվեգիա), Կրակովը ( Լեհաստան), Ալմաթին (Ղազախստան), Ստոկհոլմը (Շվեդիա) եւ Լվովը (Ուկրաինա) հավակնում են 2022 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացմանը: 

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության ԶԼՄ-ները, 2022թ. Ձմեռային օլիմպիադայի մայրաքաղաքը կորոշվի ՄՕԿ-ի հերթական, 127-րդ նստաշրջանում:

Ի դեպ, ամեն երկրում չԷ, որ իրենց մոտ Օլիմպիադայի անցկացման գաղափարը միանշանակ Է ընդունվում: Նորվեգիայում, օրինակ, համարում են, որ այն 5,6միլիարդ դոլար գումարը, որը պետք Է ծախսվի ապագա Օլիմպիադայի համար, կարելի Է ավելի արդյունավետ օգտագործել` ուղղելով այս միջոցները կրթության կամ առողջապահության ոլորտներ: Բայց երկրի ազգային օլիմպիական կոմիտեն պնդում Է,որ Օսլոն արդեն իսկ ունի Օլիմպիադան անցկացնելու համար անհրաժեշտ գրեթե բոլոր մարզակառույցները, եւ Նորվեգիայի մայրաքաղաքը ի վիճակի Է հաջողությամբ կազմակերպել Ձմեռային օլիմպիադան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am