Հասարակական

Կոնգրեսականները միացել են սոցցանցերում Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ տարելիցի բողոքի ակցիային

3 րոպեի ընթերցում

Կոնգրեսականները միացել են սոցցանցերում Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ տարելիցի բողոքի ակցիային

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունից 10 տարի անց ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Դևիդ Սիսիլայնը և Կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի համանախագահ ՖրենկՓալոնենմիացել են աշխարհի հայերին` դատապարտելով Ադրբեջանի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի ներումը և հերոսացումը:Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, ՀՅԴ նախաձեռնությամբ աշխարհի տարբեր երկրների հայերը և բարեկամները սոցիալական ցանցերի` թվիթերյան, ֆեյսբուքյան, ինսթագրամի իրենց հաշվեհամարներում գրառումներ են կատարել` բարձրացնելով միջազգային հանրության իրազեկվածությունը մարդասպան Սաֆարովի կատարած դաժան ոճրագործության և արտահանձնումից հետո հայրենիքում հերոսացման մասին:«Ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովին երբեք չպետք է ներում շնորհվեր հայ բանակի սպային կացնահարելու համար»,- ասել է Ադամ Շիֆը:

Կոնգրեսական Սիսիլայնն արձագանքել է. «Գուրգեն Մարգարյանի դաժան սպանութան 10-րդ տարելիցին մենք հարգում ենք նրա հիշատակը և կրկին հանձն առնում արդարադատության հասնել Մարգարյանի համար»:Արդարադատության կոչ է արել նաև կոնգրեսական Փալոնեն` նշելով, որ Սաֆարովը պետք է պատասխանատվության ենթարկվի իր կատարած ոճրագործության համար:Փետրվարի 19-ին` Գուրգեն Մարգարյանի սպանության օրը, «Թվիթեր» սոցիալական ցանցը լի էր «Արդարություն Մարգարյանի համար», «Գուրգեն» հաշթագերով:

Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովը 2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի անգլերենեռամսյադասընթացներին մասնակցելու ժամանակ գիշերը կացնի 16 հարվածով դաժանաբար սպանել է քնած հայ սպային` Գուրգեն Մարգարյանին: Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ բանտարկության` պատիժը 30 տարի չվերանայելու պայմանով, սակայն 2012-ի օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ պետք է շարունակեր կրել պատիժը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նրան ներում է շնորհել և ազատ արձակել՝ բարձրացնելով կոչումն ու վճարելով 8 տարվա կուտակված աշխատավարձը:Ոճրագործին ներում շնորհելու Ադրբեջանի քայլը խիստ քննադատության է արժանացել միջազգային հանրության կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում