Հավակնորդների մրցաշարի առաջին տուրում Արոնյանը կհանդիպի Անանդին
20:08, 12 Փետրվար 2014
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻԴԵ-ն հրապարակել է մարտին Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում անցկացվելիք շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի խաղացանկը:
Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Թոփալովը, Շահրիյար Մամեդյարովը, Դմիտրի Անդրեյկինը, ՍերգեյԿարյակինը, Վիշվանաթան Անանդը և Պյոտր Սվիդլերը:
Մրցաշարի առաջին տուրում Արոնյանը սև խաղաքարարերով հանդիպելու է Աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդին, իսկ վերջին` 14-րդ տուրում` Սերգեյ Կարյակինին:
Մրցաշարը կանցկացվի երկու շրջանով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում