Հավակնորդների մրցաշարի առաջին տուրում Արոնյանը կհանդիպի Անանդին

Armenpress 20:08, 12 Փետրվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻԴԵ-ն հրապարակել է մարտին Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում անցկացվելիք շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի խաղացանկը:

Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Թոփալովը, Շահրիյար Մամեդյարովը, Դմիտրի Անդրեյկինը, ՍերգեյԿարյակինը, Վիշվանաթան Անանդը և Պյոտր Սվիդլերը:

            Մրցաշարի առաջին տուրում Արոնյանը սև խաղաքարարերով հանդիպելու է Աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդին, իսկ վերջին` 14-րդ տուրում` Սերգեյ Կարյակինին:             

Մրցաշարը կանցկացվի երկու շրջանով: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am