Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

ՀԿԵ-ն Իրան-Հայաստան երկթագծի կառուցումը հնարավոր է համարում 2015-ի կեսերից

ՀԿԵ-ն Իրան-Հայաստան երկթագծի կառուցումը հնարավոր է համարում 2015-ի կեսերից

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրան-Հայաստան երկաթգծի տարեկան ապրանքաշրջանառության առավելագույն ծավալը, փորձագիտական խմբի գնահատականով, կկազմի տարեկան 15-18 միլիոն տոննա: Այդ մասին դեկտեմբերի 19-ին հրավիրած ասուլիսում նշեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Ընկերության տնօրենի գնահատականով՝ բեռնափոխադրման այդպիսի ծավալների դեպքում երկաթգիծը հնարավորություն կստեղծի ներդրումների վերադարձելիության համար, սակայն այդ ցուցանիշը կապահովվի երկաթգծի շահագործման ոչ առաջին տարում:

«Հանգամանքների բարենպաստ զարգացման դեպքում Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման աշխատանքները կմեկնարկեն 2015 թվականի կեսերից ոչ շուտ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Ռեբեցը: Նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրությամբ զբաղվում է «Ռասիա ՖԶԷ» խորհրդատվական ընկերությունը:

Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը ՀՀ կառավարության առաջնային ծրագրերից մեկն է: Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման արժեքը գնահատվում է շուրջ 3.5 միլիարդ դոլարի սահմաններում: Իրան- Հայաստան երկաթգծի հայկական մասի երկարությունը նախատեսվում է, որ կլինի 316 կիլոմետր, իսկ իրանականինը՝ 160: Երկաթգծի շինարարության ժամկետը կկազմի մոտ 6 տարի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am