Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն առաջիկա 5 տարում 70 միլիարդ դրամի ներդրումներ կկատարի ոլորտում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն առաջիկա 5 տարում 70 միլիարդ դրամի 
ներդրումներ կկատարի ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանն է ներկայացրել 2014-2018 թվականների ներդրումային ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀԷՑ-ն առաջիկա 5 տարվա համար ներկայացրել է շուրջ 70 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր: Ներդրումների ընդհանուր ցուցանիշի շուրջ 32 տոկոսը կամ 22.1 միլիարդ դրամը ՀԷՑ-ը նախատեսում է ծախսել թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման միջին տարեկան հաճախության և տևողության կրճատման համար:

Նոր սպառողների միացմանը և հատուկ ծրագրերի իրականացմանն ուղղված ներդրումների կանխատեսվող ծավալը կկազմի ավելի քան 20.6 միլիարդ դրամ կամ ներդրումների ընդհանուր ցուցանիշի մոտ 30 տոկոսը:

Հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանման, անվտանգության ապահովման և մաշված սարքավորումների փոխարինման համար կծախսվի 20 միլիարդ դրամ: Բաշխիչ ցանցերի շահագործման կազմակերպման համար այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումների կանխատեսվող ծավալը կկազմի մոտ 5.5 միլիարդ դրամ: Առևտրային հաշվառման համակարգի բարելավման համար ՀԷՑ-ը նախատեսում է հատկացնել 1.2 միլիարդ դրամ: Ներդրումների ամենաբարձր ցուցանիշը ՀԷՑ-ը նախատեսում է 2016 թվականի համար (15.7 միլիարդ դրամ):

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունն ստեղծվել է 2002թ. մայիսին: Ընկերությունը հիմնականում զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ: Ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 36 հազար կիլոմետր: ՀԷՑ-ը ՀՀ տարածքում ունի էլեկտրաէներգիայի բաշխման բացառիկ արտոնագիր: Էլեկտրաէներգիայի բաշխումն իրականացվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատագրված սակագներով: Ընկերությունը սպասարկում է մոտ 935 հազար սպառողի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am