Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Մշակույթի նախարարը ՀՀ Նախագահին է ներկայացրել մշակութային քաղաքականության հիմնադրույթները

Մշակույթի նախարարը ՀՀ Նախագահին է ներկայացրել մշակութային 
քաղաքականության հիմնադրույթները

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական մշակութային քաղաքականությունը մշակելիս Հայաստանը մշտապես հենվում է համաշխարհային  փորձի վրա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այս մասին նոյեմբերի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Մշակույթի նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ նշել է նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրա խոսքով` համաշխարհային փորձի վրա հիմնվելու մասին է վկայում 2009 թվականից նախարարության նախաձեռնությամբ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցությամբ  կազմակերպվող ավանդական «Մշակութային քաղաքականություն. քաղաքականություն մշակույթի համար» միջազգային կոնֆերանսը, որի շրջանակներում նաև բազմիցս վերահաստատվել է յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունների արժեվորումը մշակութային քաղաքականության մշակման  ընթացքում:

«Միանշանակ է, որ մեր պետությունը  մշակույթի ոլորտի հանդեպ  կրում է լիարժեք  պատասխանատվություն, նաև այն, որ մշակույթը Հայաստանում գտնվում է արտոնյալ վիճակում՝ ֆինանսական և բարոյական  իմաստով»,- ասել է Պողոսյանը: Նրա խոսքով` դա է հաստատում այն  հանգամանքը, որ ֆինանսական հատկացումները ոլորտին վերջին տարիներին անընդմեջ   աճել են՝ 2010 թվականի բյուջետային ընդհանուր ծախսերի 0,82 տոկոսից  2012 թվականին հասնելով մինչև 1,29 տոկոսի, և նույնիսկ   ճգնաժամային իրավիճակում բյուջետային կրճատումները չվերաբերվեցին այս ոլորտին՝ ինչպես որ դա կատարվեց  զարգացած մի շարք պետություններում: Այս տարիներին գիտակցվեց նաև  մշակույթի ոլորտի՝ որպես կայուն  զարգացման գործոնի դերը, և մեր ոլորտը անմասն չմնաց երկրի տնտեսական աճն ապահովող ոլորտների ցանկից»,- ընդգծել է Հասմիկ Պողոսյանը:

Նախարարը նշել է, որ մշակ­ույթի ոլորտում պետության մասնակցությունն ապահովվում է մշա­կու­թա­յին քաղաքականությամբ, որն իրականացվում է 3 հիմնական ուղղություններով` մշա­կութային ժառանգության պահպանություն, ժամանակակից արվեստի զար­գա­ցում, մատաղ սերնդի` որպես մշակույթի սպառողի ձևավորում:

Ըստ նախարարի` մշակութային քաղաքականության հիմնական սկզնունքն է`մշակութային ծառայությունների մատ­չե­լիու­թյունն ու հասանելիությունը հասարակության բոլոր խավերի և սոցիալական խմբերի համար: Ոլորտի գերակայությունները ձևավորվում են տարվա կամ եռամյա կտրվածքով հստակ խնդիրների և դրանց լուծումներին ուղղված քայլերի առաջադրմամբ, որոնք որպես կանոն, ստանում են նպատակային ծրագրերի ձևաչափ և կոնկրետ ժամանակահատվածում լուծում ոլորտի երևէ կարևորագույն խնդիր:

«Միևնույն ժամանակ` պատմական յուրաքանչյուր ժամանակահատված թելադ­րում է իր մարտահրավերները, որոնք, առաջին հերթին, վերաբերում են նաև մշա­կույ­թին: Այդպես են առանձնացվում մշակույթի ոլորտի գերակայությունները, ձևավորում թի­րախային խնդիրները և լուծումներ տրվում տվյալ տարվա կտրվածքով: Այդ խնդիր­ները լինում են և ազգային, իսկ վերջին տարիներին` շատ հաճախ նաև մի­ջազ­գային մակարդակի»,- ընդգծել է նախարարը` այս շարքում առաջին հերթին կարևորելով մշակութային կրթության զարգացումը հատկապես այն պատճառով, որ հենց այս սերունդն Է վաղվա մշա­կույ­թի ստեղծողը, մեր երկրի ապագան և մշակութային արժեհամակարգի կրողը:

Նախարարը մշակութային քաղաքականության հիմնադրույթները ներկայացնելիս, ասել է որ, 2008 թվականին իրականացված մշակութային կրթության զարգացման ծրագրով լուծվեցին մի շարք կարևորագույն հարցեր, այդ թվում ենթակառուցվածքային և համակարգային:  

2009 թվականին մշակութային քաղաքականության առանցքում էր ոչ նյութական 

մշա­կութային ժառանգությունը` օրենսդրական դաշտի կարգավորմամբ և նպատակային մի­ջո­ցա­­ռումների իրականացմամբ: Արդյունքն ակնառու էր` խաչքարի արվեստը և ազ­գա­յին էպոսը ընդգրկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում, իսկ հեքիաթասացության և բարբառի «Երկնքից երեք խնձոր ընկավ» փա­ռա­տոնը ճանաչվեց հաղթող ԻԿՕՄ-ի վեհաժողովի շրջանակներում անց­կաց­ված «Լավագույն փորձ» համաշխարհային մրցույթում: 2010թ.-ին նպատակային աշ­խա­տանքներ իրականացվեցին միջհա­մայն­քա­յին կապերի զարգացման ուղղությամբ և որպես դրա արդյունք` 1-ին համայնքային ArtEXPO ցուցահանդեսի կայացմամբ: Այդ շարքում կարևորվեցին նաև հա­մայն­ք­նե­րում մշակութային հասանելիության հար­ցե­րը, կազմակերպվեցին շրջիկ ձևաչափով ծրագրեր: 2011-2012 թվականներին մշակութային քա­ղաքականության առանցն ուղղվեց դեպի գիրքը, քանի որ 2012 թվականին ՀՀ Նախագահի գլխա­վորությամբ նշվել է  Հայ գրատպության 500-ամյակը, միևնույն ժամանակ Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել էր 2012 թվականի Գրքի համաշխարհային մայ­րա­քա­ղաք:

2013 թվականին կարևորվել է մշակույթի ապակենտրոնացման լավագույն ծրագրով` «Գյումրին` 2013 թ. ԱՊՀ մշա­կութային մայրաքաղաք», «Հայկական հանգույց» գոր­գար­վեստի հանրահռչակմանը ուղղված միջոցառումներով, ինչպես նաև մյու­զիք­լա­յին ժանրի ակտիվ ներմուծմամբ մեր թատերական կյանք:

Շարունակելով խոսել ոլորտի գերակա խնդիրների մասին` Պողոսյանը նշել է, որ 2014թ.-ի մշակութային քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը կլինի հուշարձանների պահպանության հիմքերը ամբողջականացնող ենթա­կա­ռուց­վածք­ների ստեղծումը (գիտագործնական և ուսումնական կենտրոն, տեսչություն), հա­տուկ ուշադրություն է դարձվելու երգչախմբային արվեստի զարգացմանը, Ցե­ղա­սպա­նության 100-ամյա տարելիցին ընդառաջ կիրականացվեն մի շարք ծրագրեր մշա­կույթի տարբեր ոլորտներում, և այդ բոլոր առաջարկությունները ամփոփված և ներ­կայացված են ՀՀ Նախագահի աշխատակազմ):

Միևնույն ժամանակ նախարարության գոր­ծու­նե­ության գլխավոր ուղղություններից մեկը կշարունակի մնալ միջազգային մշա­կու­թա­յին համագործակցությունը, հատկապես, ժողովրդական դիվանագիտության մա­կարդակով` հաշվի առնելով տարբեր երկրների միջև այսօր ծավալվող ակտիվ պայքարը ազգային արժեքների, ըստ էության` ժողովուրդների ազգային ինքնության համար: «Իսկ թե ինչպես հայ մշա­կույթով կպատկերազարդվի 20-րդ դարի համաշխարհային քաղաքակարթության քար­տեզը, որը կրում է 20 դարի ոճրագործությունների ու մշակութային ցե­ղա­սպա­նու­թյունների դաջվածքը, լիովին կախված է մեզանից»,- նշել է Հասմիկ Պողոսյանը:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am