Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ադրբեջանի ԶՈՒ թիրախում վերստին Տավուշի մարզի քաղաքացիական ավտոմեքենաներն են եղել

Ադրբեջանի ԶՈՒ թիրախում վերստին Տավուշի մարզի քաղաքացիական 
ավտոմեքենաներն են եղել

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 12:30-ի սահմաններից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինված ուժերը, չանսալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին, խախտել են հրադադարի ռեժիմը և ինտենսիվ կրակ բացել Տավուշի մարզի ուղղությամբ, մասնավորապես, կրակել են Վազաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաների վրա, ինչպես նաև՝ այլ հատվածներ ունենալով իրենց թիրախում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Հիմնականում կրակ է արձակվել գնդացիրներից, ինչպես նաև մեծ տրամաչափի հրաձգային զենքերից: Գնդակոծության հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշել է նա` հավելելով, որ հայկական Զինված ուժերը`կատարելով ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հրահանգը, պահպանում են լռություն:

«Հերթական անգամ ադրբեջանական կողմը չի պահպանում հրադադարի ռեժիմը և անտեսում է խաղաղության բոլոր կոչերը, ինչի արդյունքում՝ միջադեպի ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է իրենց վրա»,- եզրափակել է Արծրուն Հովհաննիսյանը:

Հոկտեմբերի 30-ին ադրբեջանական զինված ուժերը կրկին կրակ են արձակել Ոսկեպար-Բաղանիս հատվածում: Այդ անգամ ադրբեջանական կողմից կրակոցներն արձակվել են փոքր տրամաչափի զինատեսակներով: Զոհեր և վիրավորներ չեն եղել:

Հոկտեմբերի 12-ին ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուրի խաղաղ բնակիչների ուղղությամբ, որոնք աշխատելիս են եղել հանդերում: Մեքենայի ուղղությամբ կրակի հետևանքով կրծքավանդակի ձախ կողմի հետին մասից վիրավորվել էր Նավուր գյուղի բնակիչ Հայկ Ստեփանի Քոսակյանը:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am