Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանն այս շաբաթ խաղաղապահ ուժերի նոր հերթափոխ կճանապարհի Աֆղանստան

Հայաստանն այս շաբաթ խաղաղապահ ուժերի նոր հերթափոխ կճանապարհի 
Աֆղանստան

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խաղաղապահ առաքելության 55 զինծառայողից բաղկացած նոր հերթափոխը կմեկնի Աֆղանստան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը` նշելով, որ խաղաղապահ ուժերի նոր հերթափոխը մի կմեկնի Գերմանիա դասընթացների, իսկ դեկտեմբերի կեսերին կուղևորվի Աֆղանստան` պաշտպանելու Մազարի Շարիֆի օդանավակայանը: «Նոյեմբերի 16-ին Գերմանիա կմեկնեն վարորդները, իսկ նոյեմբերի 22-ին` հիմնական խումբը»,-ասաց Արթուր Սիմոնյանը: Կոսովո խաղաղապահ առաքելության հաջորդ հերթափոխը կլինի մինչ նոր տարի, բայց ժամկետները դեռ հստակ չեն:

Լիբանան հայկական խաղաղապահ ուժեր ուղարկելու հարցի առնչությամբ Արթուր Սիմոնյանը տեղեկացրեց, որ այն դեռ քննարկումների փուլում է: «Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության հրամանատար երկիր հանդիսացող Իտալիան պաշտոնապես դիմել է Հայաստանին առաքելության կազմում հայկական զորախումբ` մեկ դասակի չափով, ընդգրկելու առաջարկությամբ, որը պետք է իրականացնի առաքելության կենտրոնակայանի անվտանգության ապահովման գործառույթները»,-նշեց խաղաղապահ բրիգադի հրամանատարը:

ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կազմում հայկական զորախումբ ընդգրկելու վերաբերյալ ընթանում են բանակցություններ ՄԱԿ-ի և Իտալիայի ՊՆ-ի հետ զորախմբի կառուցվածքի, տեղակայման վայրի, խնդիրների, թիկունքային ու տեխնիկական ապահովման և այլ խնդիրների շուրջ: 2012 թվականից Լիբանանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության կազմում ներգրավված է ՀՀ ԶՈւ մեկ սպա:

2010 թվականի փետրվարից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացնում է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները, հետագայում զորախումբն ընդլայնվել է եւ գործուղվել նաեւ Մազարի Շարիֆ: Մինչև Աֆղանստան մեկնելը հայկական զորախումբը 3-4 շաբաթյա նախատեղակայման վարժանք է անցնում Գերմանիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am