Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայ կոնյակագործը Մաքսային միություն Հայաստանի մուտքը շահավետ է համարում

Հայ կոնյակագործը Մաքսային միություն Հայաստանի մուտքը շահավետ է 
համարում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կոնյակագործները ոգեւորված են Մաքսային միությանը միանալու որոշմամբ: Երկրի տնտեսությունը կապված է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ: «Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան»» ընկերության գլխավոր տնօրեն Սամվել Շահնազարյանի դիտարկմամբ` ավելի նպատակահարմար է դեպի Մաքսային միություն գնալը, քանի որ Եվրամիության երկրները չեն հաղթահարել ճգնաժամի հետեւանքները: «Մաքսային միության երկրներ արտադրանքի արտահանումը շահավետ է, քանի որ գործարարները կօգտվեն մաքսային արտոնություններից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասաց գործարարը:

Սամվել Շահնազարյանը տեղեկացրեց, որ գործարանի կոնյակն արտահանվում է Ռուսաստան, Ուկրաինա և Ղազախստան: «Ղազախստան վերջերս ենք ուղարկել կոնյակի առաջին խմբաքանակը` 23 հազար շիշ: Այդ երկիրը մեծ բնակչություն ունի, և մենք ակնկալում ենք արագ սպառում»,-նշեց Սամվել Շահնազարյանը: Նա նաև հավելեց, որ Ռուսաստանում տնտեսական ակտիվության նվազումը չի ազդել իրենց արտադրանքի սպառման ծավալների վրա:

«Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերությունը գործում է 2011 թվականի նոյեմբերից: Գործարանն ունի 80 աշխատող` 178 հազար ամսական միջին աշխատավարձով: Ընկերությունն ավելացնում է արտահանման ծավալները: Անցյալ տարի արտահանել է 764 160 շիշ կոնյակ, այս տարի արդեն` 524 510 շիշ: Մինչև տարեվերջ մտադիր են արտահանումը հասցնել 1 միլիոն 200 հազար շշի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am