Գրիգոր-Սևակ Մխիթարյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնում Բրազիլիայում
15:13, 19 Հոկտեմբեր 2013
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը շարունակում է հաղթարշավը բրազիլական մրցաշարում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստան շախմատի ֆեդերացիայից, բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Մոգի դաս Կրուզեսում առաջին մրցանակ նվաճելուց հետո հաղթանակ է տարել նաեւ Ֆորկիլինյա քաղաքում անցկացված օփենում: Մխիթարյանը, կրկին չկրելով ոչ մի պարտություն, 7 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ 46 մասնակիցների մեջ դարձել միանձնյա հաղթող:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում