Գրիգոր-Սևակ Մխիթարյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնում Բրազիլիայում

Armenpress 15:13, 19 Հոկտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը շարունակում է հաղթարշավը բրազիլական մրցաշարում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստան շախմատի ֆեդերացիայից, բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Մոգի դաս Կրուզեսում առաջին մրցանակ նվաճելուց հետո հաղթանակ է տարել նաեւ Ֆորկիլինյա քաղաքում անցկացված օփենում: Մխիթարյանը, կրկին չկրելով ոչ մի պարտություն, 7 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ 46 մասնակիցների մեջ դարձել միանձնյա հաղթող:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am