Քաղաքականություն

Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարություն չի արել. ԲԱՑԱՌԻԿ

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարություն չի արել. ԲԱՑԱՌԻԿ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի ժամանակավոր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ՄԱԿ-ում փաստաթուղթ ստորագրելու մասին տարածված հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ում Եգիպտոսի մշտական ներկայացուցչությունից, այն Twitter-ի հաշիվը, որից տարածվել էր տեղեկատվությունը չի պատկանում Եգիպտոսի ժամանակավորնախագահ Ադլի Մանսուրին: «Ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրն ընդհանրապես չունի Twitter-ի հաշիվ»,- նշեցին մշտական ներկայացուցչությունում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Twitter-ում Ադլի Մանսուրին վերագրվող հաշվից կատարվել էր գրառում հետևյալ բովանդակությամբ. «ՄԱԿ-ում մեր ներկայացուցիչները միջազգային փաստաթուղթ կստորագրեն, որով ճանաչվելու է թուրքական բանակի կողմից իրանականացված եւ մեկ միլիոն մարդու մահվան պատճառ դարձած Հայոց ցեղասպանության իրողությունը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում