Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԱՄՆ Պետդեպարտամենտն անհանգստացած է Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի եթերներում խոտանի առնչությամբ

ԱՄՆ Պետդեպարտամենտն անհանգստացած է Ադրբեջանում «Ազատություն» 
ռադիոկայանի եթերներում խոտանի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ին մտահոգում է խոսքի ազատության վիճակն Ադրբեջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքը, Պետդեպարտամենտը կապվել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» (Radio Free Europe/Radio Liberty) ռադիոկայանի և Ադրբեջանի կառավարության հետ` քննարկելու արբանյակային հեռարձակման հետ կապված խնդիրները: Այս մասին հունիսի 27-ին կայացած ամենօրյա ճեպազրույցի ժամանակ նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի գրասենյակի տնօրեն Պատրիկ Վենթրելը:

Մոտ մեկ շաբաթ առաջ «Ազատություն» ռադիոկայանը հայտարարել էր իր կասկածների մասին` Ադրբեջանի տարածքում «Ազատություն» ռադիոկայանի՝ արբանյակների միջոցով հեռարձակվող հաղորդումների ժամանակ արհեստական խոտանները ստեղծվում են կառավարության կողմից: ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցներ է ստացել նաև մի շարք այլ հեռարձակողների` Ադրբեջանի տարածքում արբանյակային ծրագրավորման հետ կապված խնդիրների մասին:

Խնդիրը քննարկելու համար Պետդեպարտամենտը կապվել է «Ազատություն» ռադիոկայանի և Ադրբեջանի կառավարության հետ: «Մենք կարծում ենք` «Ազատություն» ռադիոկայանը կարևոր ներդրում ունի ադրբեջանական ԶԼՄ-ների համայնապատկերում: Այն Ադրբեջանում ապահովում է այդքան անհրաժեշտ անաչառ եւ անկախ լրագրության մոդելը, իսկ Միացյալ Նահանգները լիովին սատարում է լրատվամիջոցների և խոսքի ազատության պահպանմանն Ադրբեջանում»,- նշել է Վենթրելը:

«Ազատություն» ռադիոկայանի տարածած հաղորդագրությունում նշվել էր, որ ռադիոկայանի ադրբեջանական ծառայության և հատկապես «Տարբերվող նորություններ» հեռուստածրագրի հեռարձակման ժամանակ կապված խնդիրներ են առաջանում ձայնի և պատկերի հետ: Հեռուստահաղորդումը հեռարձակում է թուրքական TurkSat արբանյակի միջոցով: Խնդիրները նկատվել են մայիսի 28-ից՝ երեք շաբաթ շարունակ: Դրանցից խուսափելու համար ռադիոկայանը փոխել է հեռարձակման հաճախականությունը և հեռարձակողին, բայց ԱՄՆ-ի միջազգային հեռարձակման բյուրոյի աշխատակիցները շարունակում էին արձանագրել էլեկտրոնային միջամտության փորձեր: Վերջին միջամտությունը նկատվել է հունիսի 16-ի հեռարձակման ժամանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am