Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայ գործարարները կառավարությանն առաջարկում են գազի գնի բարձրացման շուրջ քննարկում կազմակերպել

Հայ գործարարները կառավարությանն առաջարկում են գազի գնի բարձրացման 
շուրջ քննարկում կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միությունը հանդես է եկել Կառավարության հետ գազի գնի շուրջ քննարկման առաջարկով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Տնտեսական զարգացման բնագավառում առանց այդ էլ բազում խնդիրներ ունեցող Հայաստանի համար էներգակիրների գների էական բարձրացումը անխուսափելիորեն կդառնա ճգնաժամային իրավիճակի ստեղծման պատճառ` կապված թողարկվող ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի (գների ) կանխատեսելի բարձրացման հետ: Արդյունքում լրջորեն կխաթարվեն  տեղական ապրանքարտադրողների հնարավորությունները թե՛ արտաքին և թե՛ ներքին շուկաներում, ազգաբնակչության վճարունակ պահանջարկի նվազումը կբերի ներքին շուկայում իրացվող արտադրանքի (ծառայությունների ) համպատասխան նվազման, շոշափելիորեն կնվազեն պետբյուջե  մուծվող հարկերն ու տուրքերը, բնականաբար նաև սոցիալական ուղղվածություն ունեցող պետական ծախսերը, ինչն էլ կհանգեցնի բնակչության  դժգոհությունների մեծացմանն ու արտագաղթի ավելացմանը:

Հայաստանի արդյունաբերողների և գործարաների (գործատուների ) միությունը գտնում է, որ նշված մարտահրավերների պայմաններում նախ և առաջ անհրաժեշտ է  ստեղծված իրավիճակի սթափ գնահատում:  Քաղաքական անպտուղ բանավեճերից  խնդիրը պետք է տեղափոխվի տնտեսական լուծումների դաշտ: Երկրի տնտեսությունը, նրա կառավարման ողջ համակարգը պետք է ընդունակ լինեն համարժեք արձագանքելու նման էքստրեմալ իրավիճակներին՝ անկախ դրանց առաջացման պատճառներից (քաղաքական, թե տնտեսական): Ըստ էության խնդիրը շատ հստակ ձևակերպում ունի. տարվող տնտեսական քաղաքականության մեջ իրականացնել փոփոխություններ,   որոնց նպատակը պետք է լինի  ոչ միայն էներգակիրների գնաճի հետևանքների մեղմումը հայրենական ապրանքարտադրողների համար, այլև սոցիալական նպատակներին ուղղվող բյուջետային միջոցների համապատասխան աճի ապահովումը:

Գտնում ենք, որ հնարավոր լուծումների շրջանակը կարող է լինել լայն՝ սկսած էներգոխնայող տեխնոլոգիաների ներդրմանն աջակցող քայլերից մինչև չափավոր պրոտեկցիոնիզմ:

Առաջարկում ենք ՀՀ կառավարությանը շուտափույթ կազմակերպել հարցի համակողմանի քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am