1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կարեն Դեմիրճյանի կյանքի անհայտ էջերն ամփոփվել են նրա տիկնոջ հեղինակած «Հիշատակ» գրքում

Կարեն Դեմիրճյանի կյանքի անհայտ էջերն ամփոփվել են նրա տիկնոջ 
հեղինակած «Հիշատակ» գրքում

 ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը ապրիլի 17-ին կդառնար 81 տարեկան: Նրա այրին` Ռիմա Դեմիրճյանը հրատարակել է «Հիշատակ» անվանումով գիրքը` նվիրված իր ամուսնուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ապրիլի 16-ին հրավիրված ասուլիսում Ռիմա Դեմիրճյանը նշեց, որ գրքի հրատարակման նախաձեռնությունը կար դեռ անցած տարի, սակայն առողջական եւ տեխնիկական պատճառներից ելնելով նա հետաձգել է գրքի հրատարակումը:

«Գիրքն ինձ ստիպեց վերաիմաստավորվել անցյալը: Մեծ էր ցանկությունս գիրքն անցյալ տարի նրա 80-ամյակի կապակցությամբ հասցնել ավարտին, սակայն չստացվեց: Կարծում եմ, մեծ բացթողում չի, քանի որ հասցրի այս տարի»,- պատմեց տիկին Դեմիրճյանը: Նրա խոսքով` Կարեն Դեմիրճյանին  գրքում անդրադառնալը դժվար էր առաջին հերթին անցածը վերապրելու տեսանկյունից:

Թե ինչպիսին էր Կարեն Դեմիրճյանը տանը, տիկին Ռիման ծեծված հարց է համարում: Նա կարեւորում է այն, որ Դեմիրճյանը մեծ բարոյականության տեր մարդ էր թե արտաքին աշխարհի համար, թե ընտանիքում, թե ընկերների շրջապատում: «Նրա մեջ մարմնացել եւ  զուգակցվել էին դրական` թե որպես մարդկային, թե քաղաքական գործչի որակները, դա էլ հենց նրա ֆենոմենի բացատրություններից մեկն է: Հազվադեպ է լինում, երբ նշանավոր գործիչը լինի նաեւ շատ լավ մարդ կամ հակառակը»,- կարծիք հայտնեց տիկին Դեմիրճյանը: Նա մեջբերեց Հրանտ Մաթեւոսյանի խոսքերը Դեմիրճյանի մասին. «Դեմիրճյանը մարդ էր առանց արատների»:

«Սկզբունքային բացասական գծեր զարմանալիորեն չկային նրա մեջ»,- հավելեց նա:

«Հիշատակ» գրքում իր առջեւ առաջին հերթին դրել էր երեք խնդիր: Ռիմա Դեմիրճյանը նախ մտադիր էր գրել հուշեր- մեմուարներ, որոնք իր շտապ չխմբագրված մտքերն էին` հետագայում շարադրելու, օգտագործելու համար: Դա իրենից կներկայացներ հիմանական կապիտալ աշխատությունը, որը կընդգրկեր հետպատերազմյան շրջանից մինչեւ Խորհրդային միության փլուզման պատմությունը: «Հենց դա էլ ինձ պարտադրեց, որ գուցե ոչ այդպիսի խորությամբ, բայց պարտքս կատարեմ նրա առջեւ»,- պարզաբանեց Դեմիրճյանը: Նրա ցանկությունն  է, որպեսզի հայ մարդը ճանաչի Կարեն Դեմիճյանին, այն մարդուն, ում սիրում, հարգում, անգամ պաշտում են: Տիկին Ռիմայի խոսքով` հանրությանը Դեմիրճյան անձի մասին շատ բաներ իրականում հայտնի չեն: «Նա իր հետ տարավ ամբողջ ճշմարտությունը, շատ բաներ մեկնաբանել կարող է միայն ես, դրանք հետս տանելու իրավունք չունեի»,- ընդգծեց այրին: Տիկին Դեմիրճյանը գրքով ցանկանում է ցույց տալ, որ  ժողովուրդը կուռք չի սարքել Դեմիրճյանին, այլ գնահատել է իր կարատած գործերի համար:

«Քաղաքական գործչին սիրուն աչքերի համար չեն սիրում, այլ կատարած աշխատանքի համար: Գրքում ներկայացրել եմ Դեմիրճյանին ակունքներից մինչեւ վերջ: Նա արժանի էր նման վերաբերմունքի: Նրա կյանքը` կրեդոն, իր ազգին եւ ժողովրդին ծառայելն  էր»,- ասաց տիկին Ռիման: Պատմելով գործչի մասին, նշվեց, որ չնայած անարդարություններին` նա երբեք չի կոտրվել, նրա մեջ չի փոխվել այն համոզմունքը, որ ազգի շահերը վեր են անձնական շահերից: «Տանը դուռ բացում էր, մտնում ներս եւ կարծես մոռանում էր, որ մեծ պաշտոնյա է. մեր տանը միշտ տիրում էր բարեկամական, ընկերական մթնոլորտ, նա իր տղաների հետ փոքրուց եղել է ընկեր: Թոռները փոքր էին դեռ, բայց այնպես է տպավորվել նա փոքրիկների մոտ, որ երբեք չեն մոռանա պապին»,- պատմեց գրքի հեղինակը:

Նա նշեց նաեւ, որ Դեմիրճյանը կարող էր թերացման դեպքում բարկանալ գործընկերների վրա, սակայն գյուղացու, բանվորի, հասարակ ծառայողի վրա բարկանալիս ամուսնուն երբեք չի տեսել: «Ազնիվ գիրք եմ գրել, պարզ գիրք եմ գրել, ինձ զանհգահարում են, հարցնում, թե չեմ վախեցել նման բաց գիրք գրելու համար, ինչին ես մի պատասխան ունեմ. եթե վախենայի, թաքցնեի, ապա ինչու էի գրում, ով էր ինձ ստիպում»,- ասաց տիկին Ռիման: Նա չհերքեց, որ կան դրվագներ, պատմություններ, որոնք գրքում տեղ չեն գտել, քանի որ գիրքը գրելիս առաջնորդվել է առաջին հերթին իր ամուսնու սկզբունքներով:

Բացի «Հիշատակ»-ից մեծ է տիկին Ռիմայի ցանկությունը հրատարակել Դեմիրճյանի 14 տարվա օրագրերը, որոնցից միայն քաղվածքն է տեղ գտել այս գրքում:

Գրքում ներառվել են նաեւ հոկտեմբերի 27-ի իրադարձությունները, երբ 1999-ի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի գլխավորած զինյալների խումբը մուտք գործեց  Ազգային ժողով, ինչի հետեւանքով սպանվեց նաեւ իր ամուսինը:

«Այս հարցին անդրադառնալիս վերլուծական ճանապարհով եմ գնացել եւ նշել, որ դա  մտադրված սպանություն էր, ոչ թե հեղաշրջում: Դա իմ համոզմունքն է, ես  փաստեր չունեմ մեկին մեղադրելու համար եւ համաձայն չեմ նաեւ այն մոտեցմանը, երբ որպես այս սպանությունը իրականացնողների դիտարկում են իշխանություններին: Դա դրսից պատվիրված, բայց հայերի աջակցությամբ իրականացված ասպանություն էր»,- ավելացրեց Դեմիրճյանի այրին:

Տարբեր տարիների կտրվածքով բարձրագույն պետական պաշտոններ ձբաղեցրած Կարեն Սերոբի Դեմիրճյանի մասին պատմող գիրքն ունի նաեւ ռուսալեզու տարբերակ, որտեղ ներկայացված է նրա անցած ուղու մանրամասները ոչ միայն կնոջ հիշողությունների, այլեւ լուսանկարների միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]