Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում աուտիզմով հիվանդ երեխաների թվի աճ է գրանցվել

Հայաստանում աուտիզմով հիվանդ երեխաների թվի աճ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 2-ը աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է: Հայաստանում աուտիզմով հիվանդ երեխաների թիվը աճել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկական հոգեբուժական դիսպանսերի մանկական հոգենյարդաբան Հասմիկ Պետրոսյանը նշեց, որ աուտիզմով հիվանդների թվի ավելացումը պայմանավորված է նաեւ ախտորոշման որակի բարելավմամբ:

«Հիվանդության առաջացման պատճառները հայտնի չեն, ան հնարավոր չէ բուժել, սակայն մասնագիտական ճիշտ մոտեցման դեպքում հնարավոր է արձանագրել հիվանդության լավացում»,- ասաց Պետրոսյանը: Նրա խոսքով` հաճախ մարդիկ շփոթում են աուտիզմը մտավոր թերզարգացվածության եւ շիզոֆրենիայի հետ, մինչդեռ աուտիզմը բնածին հիվանդություն է, որը  հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի եւ խոսքի զարգացման ծանր խանգարում է, արտահայտվում է կյանքի առաջին երեք տարվա ընթացքում: Հիվանդության դեպքերի թվի աճի միտումը շուրջ 10-15 անգամ ավելացել է ոչ միայն մեր երկրում, այլեւ` ամբողջ աշխարհում:

Աուտիզմ առաջացող հնարավոր պատճառներից են գենետիկական գործոնը, թունավոր քիմիական նյութերով, ծանր մետաղներով թունավորումը, աուտոիմուն գործոնները: Պատճառ կարող են հանդիսանալ նաեւ խնդիրները հղիության, ծննդաբերության ժամանակ, ինչպես նաեւ` սթրեսները:

Մանկական հոգենյարդաբանը նշեց, որ հաճախ բժշկահոգեբանական հետազոտություն անցնելուց հետո դրական պատասխան ստացող աշակերտները հնարավորություն ունեն տեղափոխվոլու ներառական կամ հանրակրթական դպրոցներ, ինչը, սակայն, միանշանակ չի ընկալվում ծնողների եւ մանկավարժների կողմից: «Շատերը դժգոհում են, որ իրենց երեխաների հետ միասին սովորում են նաեւ աուտիզմ ունեցող երեխաներ, սակայն վերջին ժամանակներում այս հարցում եւս նկատելի է որոշակի դրական տեղաշարժ, բարի վերաբերմունքի դրսեւորում թե մանկավարժների, թե այլ երեխաների ծնողների կողմից»,- պատմեց մասնագետը:

Հիվանդության ընթացքը մեղմելու լավագույն տարբերակը մասնագիտական ճիշտ, անհատական մոտեցումն է յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ:  

Աուտիզմն ազդում է զարգացման երեք ոլորտների վրա` սոցիալական փոխհարաբերությունների, կոմունիկացիայի եւ վարքի: Առաջին նախանշանը, որ նույնիսկ ծնողը կարող է հասկանալ, հաղորդակցման ժամանակ աչքերի մեջ չնայելն է, ինչպես նաեւ` ցուցամատը ինչ-որ բան ցույց տալու համար չօգտագործելը եւ հասակակիցների հետ չշփվելը: Աուտիզմով առավել հաճախ տառապում են տղա երեխաները` 4-5 անգամ ավելի շատ, քանի որ պատասխանատու գեներն ավելի հաճախ հանդիպում են հենց նրանց մոտ:

Աշխարհում յուրաքանչյուր 10 հազար երեխայից աուտիզմով հիվանդ է ծնվում 15-20-ը: 2004 թ-ից Հայաստանի 7 մարզերում բացվել են վերականգնողական կենտրոններ, որտեղ անցկացվում է հիվանդության ախտորոշում, եւ վերահսկողության տակ են պահվում հիվանդ երեխաները: Երեւանում 1999 թ-ից գործում է «ԱրԲեՍ» բժշկական կենտրոնը, որը նույնպես զբաղվում է աուտիզմով հիվանդ երեխաների հարցերով: 

Աուտիկներ հանդիպում են նաեւ հանճարեղ մարդկանց շարքերում. այդ հիվանդությունն են ունեցել են Մոցարտը, Ագաթա Քրիստին: Հատկանշական է, որ աուտիզմով տառապող երեխաների մեծ մասը բացառիկ ունակություններ է ցուցաբերում ծրագրավորման ոլորտում:

2008 թ-ին Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր վեհաժողովը միաձայն հայտարարել է ապրիլի 2-ը Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օր` ընդգծելով աուտիզմով տառապող երեխաների եւ մեծահասակների կյանքի որակը բարելավելու անհրաժեշտությունը:

Պաշտոնական տվյալների համաձայն` ամեն 20 րոպեն մեկ տեղի է ունենում աուտիզմի նոր ախտորոշում:  Աշխարհում յուրաքանչյուր 110 երեխայից 1-ը տառապում է աուտիզմով: Ամեն տարի 10-17 տոկոսով աճում է աուտիզմով հիվանդների թիվը: Աշխարհում աուտիզմ ախտորոշումն ունեցող մարդկանց թիվը հասնում է 67 միլիոնի: 2012 թ-ին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո` Հայաստանի կառավարության մարտի 29-ի նիստում հաստատվել է «Աուտիզմի» ազգային հիմնադրամ» ստեղծելու որոշումը:

Հայաստանում այս հիվանդությամբ տառապող երեխաների թիվն անցնում է հազարից: Հիվանդ երեխաների բուժումն ու վերականգնումն իրականացվում է պետական պատվերի շրջանակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am