Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Լեւոն Արոնյանի այսօրվա մրցակիցը Վասիլի Իվանչուկն է

Լեւոն Արոնյանի այսօրվա մրցակիցը Վասիլի Իվանչուկն է

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն ուժերը կչափի Վասիլի Իվանչուկի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 9-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարլսենը: Վերջինս իր ակտիվում ունի 6 միավոր: Երկրորդ տեղում 5,5 միավորով Լեւոն Արոնյանն է: Եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը, ով ունի միայն 5 միավոր: 4,5-ական միավորներ ունեն Բորիս Գելֆանդը եւ Ալեքսանդր Գրիշչուկը: Պետեր Սվիդլերը 4 միավորով 6-րդ տեղում է: Ուկրաինայի ներկայացուցիչ Վասիլի Իվանչուկը 3,5 միավորով նախավերջինն է, իսկ ամենավերջին տեղում, ընդամենը 3 միավորով ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովն է:

Մարտի 27-ին միմյանց հետ կմրցեն հետեւյալ զույգերը. Մագնուս Կարլսեն-Բորիս Գելֆանդ, Լեւոն Արոնյան-Վասիլի Իվանչուկ, Թեյմուր Ռաջաբով-Պետեր Սվիդլեր, Ալեքսանդր Գրիշչուկ-Վլադիմիր Կրամնիկ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am